00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով. Արմեն Սարգսյան

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн
Президент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի՝ տարածաշրջանում մեծ խաղացող լինելու դեպքում Եվրոպան պատանդ կդառնա նրա ձեռքում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Այս պատերազմը բացարձակապես չհիմնավորված է, որովհետև ամեն դեպքում ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ուկրաինա 24»-ի հետ հարցազրույցում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Պատերազմը մարդկային կորուստներ է ենթադրում երկու կողմում էլ, դա ավերածություն է, ոչ թե կառուցում: Այս դեպքում, ցավոք, ադրբեջանական կողմը պատերազմի առաջին օրերից ի վեր սկսել է ռմբակոծել քաղաքացիական բնակչությանը: Նրանք դա սկսել են Ստեփանակերտից, և առաջին իսկ օրն այդ ամենի հետևանքով առավելապես երեխաներ ու մեծահասակներ են տուժել, մենք մարդկային կորուստներ ենք ունեցել»,- ասել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ պատերազմն Ադրբեջանն է սանձազերծել։

Ինչ վերաբերում է այս պատերազմի ընթացքում անցկացված բանակցություններին, հրադադարի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածություններին և դրանց տապալմանը՝ նախագահ Սարգսյանը շեշտել է՝ բոլոր փորձերը տապալվեցին, որովհետև հակամարտության երկու կողմերից բացի երրորդ մասնակից կա. Թուրքիան շահագրգռված չէ հրադադարով։

Кадр из допроса взятого в плен сирийского террориста, воевавшего в Арцахе на стороне Азербайджана - Sputnik Արմենիա
Դատախազությունը դեսպանություններին առաջարկում է շփվել կալանավորված ահաբեկիչների հետ

Նախագահը հիշեցրել է՝ ղարաբաղյան պատմությունը միակը չէ, որտեղ Թուրքիան անկայունություն է ստեղծել։ Նա խոսել է Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում, Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականության մասին, ապա նաև անդրադարձել արևելյան Միջերկրականում Հունաստանի, Կիպրոսի հետ Թուրքիայի ունեցած հակադրություններին։

«Տարածաշրջանային մեծ խաղացող դառնալու՝ Թուրքիայի հավակնությունն այն է, որ բոլորն ընդունեն նրա կարևորությունը: Ադրբեջանի դեպքում նա մի քանի շարժառիթ ունի: Առաջին հերթին Թուրքիան ցանկանում է իր փոքր եղբորն՝ Ադրբեջանին ցույց տալ, որ՝ ահա դուք չեք կարող ինքնուրույն լուծել խնդիրը, ես ձեր փոխարեն կլուծեմ: Անշուշտ, ցանկացած նման ծառայություն ունի իր գինը: Իսկ գինն այն է, որ Թուրքիան այսօր ահռելի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, և նա, ամենայն հավանականությամբ, այնտեղ էլ կմնա»,- նշել է նախագահը։

ՀՀ նախագահն ուղերձ է հղել․ նա դիմել է նաև քաղաքական բոլոր ուժերին

Նա ընդգծել է՝ Թուրքիայի` Կասպից ծովով, Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա անցնող նավթատարների և գազատարների վրա վերահսկողություն հաստատելը Եվրոպային ինչ-որ իմաստով պատանդ կդարձնի:

Военные учения армянской армии - Sputnik Արմենիա
Շուշիում մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչը հորդորում է հավատալ մեր զորքին

Վերադառնալով հակամարտության սրմանը՝ նախագահը նշել է՝ հայերն այս տարիներին ապաստարաններ կամ ռազմակայաններ չեն կառուցել, հակառակը՝ ճանապարհներ, հիվանդանոցներ են կառուցել: Հայերն ապրել են այն երազանքով, որ ապրելու են խաղաղության մեջ:

«Իսկ Ադրբեջանը որոշել է՝ ոչ, եկեք այդ ամենը քանդենք»,- հավելել է նա ու կրկնել՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0