ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Վաղ առավոտյան Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է արել իրավիճակի մասին և լուսանկար հրապարակել։
«Սիրելի ՛ հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… »,- գրել է Արցախի նախագահը։
Նա տեղեկացրել է՝ կենաց և մահու պայքարը շարունակվում է:
«Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ»,- ընդգծել է նա:
Վերջին տեղեկություններով՝ տուժածներ չկան, մինչդեռ ավերածությունները շատ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում