ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը տապալել է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը: Վարդան Ոսկանյանը գիտի, թե որ երկիրն է դա: Նա վստահ է՝ դատելով առկա տեղեկատվությունից՝ հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։
«Արգելափակումը կատարվել է Մեծ Բրիտանիայի ջանքերով, և դա ինչ-որ առումով տարօրինակ չէ՝ հաշվի առնելով այն շահերը, որ բրիտանական պետությունն ունի Ադրբեջանի ներսում, մասնավորապես ակնհայտ է, որ գործ ունենք ածխաջրածնային ռեսուրսների հետ առնչվող շահերի հետ»,-նշում է Ոսկանյանը:
Ըստ իրանագետի՝ մյուս կողմից էլ լրատվական դաշտում կա տեղեկություն, որ Բրիտանիայի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը Էրդողանի մտերիմ բարեկամն է, նախկինում դեսպան է եղել, և այս տիրույթում ևս թուրք-բրիտանական հարաբերությունները զարգանում են: Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիան առաջնորդվում է իր շահերով, և այդ շահերը չեն համընկնում մեր շահերի հետ:
Սակայն Ոսկանյանի կարծիքով՝ չպետք է գնանք պաշտոնական մեղադրանքների տիրույթ: Մենք, բնականաբար, պետք է մեր շահերով առաջնորդվենք. հասարակական տիրույթում նման գործելաոճը պետք է արձագանք ստանա, որովհետև հանրային գործիչները կաշանդված չեն և կարող են իրենց կարծիքը հայտնել:
ՀՀ-ն պետք է ad hoc դատարանի միջոցով քննի Ադրբեջանի հանցագործությունները․ Կարնաուխով
«Իմ կարծիքով՝ դա կոպտագույն ոտնահարում է մարդասիրական իրավունքի և բնակչության խաղաղ ապրելու իրավունքին միտված. լարվածության յուրաքանչյուր օրը բերում է խաղաղ բնակչության շրջանում կորուստների, նաև ենթակառուծվածքների ավերման»,- ասում է նա։
Ոսկանյանն ընդգծում է՝ գործընթացի միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, և ճիշտ կլիներ, որ այդ միջնորդների առաջարկած և համաձայնեցված որոշումը ընդունվեր, որը լուրջ հիմք կարող էր լինել լարվածության զգալի նվազման: