00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի ունեցած պարտավորությունների կատարման որակից․ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD
Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այն աջակցութունը, որը Հայաստանն ակնկալում է Ռուսաստանից, ստանում է և չկա որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Депутат Государственной Думы Елена Панина  - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն իրեն «մեծ բոսի» տեղ է դրել. Պետդումայի պատգամավորը՝ Արցախում խաղաղապահների մասին

Վարչապետը նշել է, որ մյուս կողմից, Հայաստանում հասկանում են, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

«Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման հարցին, վարչապետը նշել է, որ դա այժմ կարևոր հարցերից մեկն է։

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

«Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը»,-ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է միայն ամենարդյունավետը լինել։

«Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում»,-ընդգծել է վարչապետը:

Здание МИД Швеции - Sputnik Արմենիա
Շվեդիան Ղարաբաղում խաղաղապահների թեմայով պաշտոնական հարցում չի ստացել. ԱԳՆ

Լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի, Փաշինյանն պատասխանել է, որ բազմիցս արտահայտել է իր կարծիքը և նշել, որ Եվրամիությունը կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը:

«Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ» լրագրողի դիտարկմանը Փաշինյանն ի պատասխան կրկնել է, որ Թուրքիան տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է, ու դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավել ևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Լրահոս
0