00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային հանրությունը շարունակում է կույր ձևանալ. Արցախի ՄԻՊ-ի նոր տեսանյութը

© Photo : Facebook / Artak BeglaryanКадр из видеообращения защитника прав человека Карабаха Артака Бегларяна после обстрелов рынка Степанакерта (31 октября 2020). Карабах
Кадр из видеообращения защитника прав человека Карабаха Артака Бегларяна после обстрелов рынка Степанакерта (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն շուրջ 50 սպանված խաղաղ բնակիչ կա, 150-ից ավելին վիրավոր են, 17 հազարից ավելի քաղաքացիական շինություններ են ավերվել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում անձամբ է պատմում ադրբեջանական հերթական հրթիռակոծության հետևանքների մասին։ Տեսանյութում Բեգլարյանի հագին զրահաբաճկոն է, մեջքի հետևում՝ ամբողջովին ավերված շինություն։ Բացատրում է՝ ինքը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում է, իսկ թիկունքում լրիվ ավերակի վերածված տուն է։

Последствия обстрела Степанакерта (6 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են

«Սա ադրբեջանական այսօրվա հրթիռակոծության հետևանքն էր. երեք խաղաղ բնակիչ է սպանվել։Նրանցից մեկը 70-ամյա կինն էր, մյուս երկուսը նրա թոռներն էին։ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործություններն ու Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլև մյուս բնակավայրերում»,- նշում է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական հրթիռահերտանային թիրախավորված հարվածների հետևանքով արդեն շուրջ 50 սպանված խաղաղ բնակիչ կա, 150-ից ավելին վիրավոր են, 17 հազարից ավելի քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ լրջորեն վնասված են, ավերված են։

Նա նշում է՝ Ադրբեջանն այլ պատերազմական հանցագործություններ էլ է շարունակում, սակայն միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում Արցախում։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դադարեցնել կույր լինելը Արցախում տեղի ունեցող հանցագործությունների հանդեպ, օգնել Արցախի ժողովրդին և կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Ի դեպ, տեսանյութի ընթացքում պարբերաբար պայթյունների, կրակոցների ձայներ են լսվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7405 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0