00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կողմերում պահվող բոլոր անձանց հետ չէ, որ հնարավոր է եղել տեսակցել. Զառա Ամատունի

© Photo : provided by Zara AmatuniЗара Аматуни
Зара Аматуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զառա Ամատունու խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամեն ինչ անում է, որ կարողանա արագ տեսակցել կողմերում պահվող բոլոր անձանց հետ. այս պահին, սակայն, ընձեռված հնարավորությունը լիարժեք չէ։
«Ցանկալի է, որ կարողանանք հնարավորին արագ տեսակցել բոլոր անձանց, որոնք պահվում են կողմերում». Ամատունի

«Ստեղծված իրավիճակում ցանկալի է, որ կարողանանք հնարավորինս արագ տեսակցել բոլոր անձանց հետ, որոնք պահվում են կողմերում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և հույս ունենք, որ կողմերն իրենց պարտավորությունների ներքո այդ հնարավորությունը կընձեռեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Մենք հաստատել ենք հոկտեմբերի 18-19–ին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փոքր թվով անձանց կարողացել է այցելել (Ադրբեջանում պահվող – խմբ.)`ընթացակարգերի համաձայն հնարավորություն տալով այդ անձանց կապ հաստատել ընտանիքների անդամների հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Флаг организации Красный крест  - Sputnik Արմենիա
Զգուշացում. Կարմիր խաչի խորհրդանշանն անհատներին և իրավաբանական անձանց կիրառել արգելվում է

Իսկ թե որքանով են Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն ընձեռում` ըստ միջազգային կոնվենցիաների և պայմանավորվածությունների, որպեսզի ԿԽՄԿ–ն իր լիազորությունների շրջանակում կարողանա գործել, Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն չի մեկնաբանում։

«Մեր քննարկումները կողմերի հետ կոնֆիդենցիալ բնույթ են կրում, և ես չեմ կարող մեր կողմից գնահատել այս կամ մյուս կողմի կատարողականը` կապված միջազգային մարդասիրական իրավունքի և պարտավորությունների հետ։ Սակայն կարող եմ միայն հաստատել, որ մենք միշտ պատրաստակամ ենք կատարելու մեր մարդասիրական աշխատանքը և երկխոսության մեջ ենք ներգրավված կողմերի հետ, որպեսզի կարողանանք այդ աշխատանքը կատարել։ Ստեղծված իրավիճակում ցանկալի է, որ կարողանանք հնարավորինս արագ տեսակցել բոլոր անձանց հետ, որոնք պահվում են կողմերում. այս պահին այդպես չէ», ասում է Զառա Ամատունին։

«Կարելի՞ է ենթադրել, որ ոչ բոլոր գերիների հետ եք հանդիպել» հարցին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն դրական պատասխան տվեց. «Կարելի է այդպես ենթադրել, այո՛» և հավելեց. «Ես չեմ կարող մեկնաբանել նման հարցը մեր կողմից, որովհետև մենք պատրաստակամ ենք, մենք աշխատում ենք կողմերի հետ. այդտեղ հարցերն ավելի շատ մեզ չեն ուղղված»։

На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

Գերիների կամ աճյունների վերադարձի հետ կապված դեռևս մեկ գործողություն է իրականացվել` հոկտեմբերի 29-ի դրությամբ, երբ ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների 29 դի, ապա գերության մեջ հայտնված հադրութցի 85-ամյա Եվգենյա Բաբայանին։

«Ինչ վերաբերում է առաջիկա նման գործողություններին` այս պահին չեմ կարող որևէ բան հստակ ասել։ Կողմերի հետ մենք քննարկում ենք տարբերակներ և պատրաստակամ ենք կատարելու ավելին։ Անչափ կարևոր է հնարավորինս արագ դա անել, որովհետև նման գործողությունների արդյունքում հնարավոր կլինի խուսափել մարդկանց անհետացումներից, իսկ մահերի դեպքում` նույնականացման արդյունքում աճյունները հնարավոր կլինի հանձնել ընտանիքի անդամներին»,– ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Զառա Ամատունին խոսել է նաև կողմերի մոտ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի ու առողջական վիճակի գնահատման կարևորության մասին։

Կարմիր խաչն Արցախում աշխատանքները դեռ չի սկսել. հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն

«Կարմիր խաչի այցելությունների առաջնային նպատակն է ստուգել պահման պայմանները, ինչպես նաև այդ անձանց հանդեպ վերաբերմունքի մշտադիտարկում իրականացնել, այդ մարդկանց առողջական վիճակը գնահատել։ Բնականաբար այդ շրջանակում բոլոր հարցերը մեր ուշադրության կենտրոնում են։ Շատ կարևոր է, որ կարողանանք արձանագրել մի իրավիճակ այդ պահին և մյուս անգամ կարողանանք տեսնել` որքանով է փոխվել կամ շտկվել իրավիճակը, եթե եղել է նման կարիք»,– նշեց Զառա Ամատունին։

Ստեփանակերտում «Սմերչի» մի քանի հրթիռ է պայթել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ

Ինչ վերաբերում է բովանդակային մասին` ինչ են տեսել, ինչ են արձանագրել պատվիրակները, Ամատունին կրկին ընդգծում է` այդ մասին չեն բարձրաձայնում. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակներն իրենց բոլոր նկատառումները, մտահոգությունները փոխանցում են անմիջապես տվյալ կողմի իշխանություններին։ Նման ձևով մենք կարողանում ենք երկխոսել և ուշադրության կենտրոնում պահել խնդիրները, որոնք չենք հանրայնացնում»,-ասաց նա։ 

Լրահոս
0