ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Վրաստանում ընտրատարածքային հանձնաժողովների մոտ անցկացված բողոքի ակցիաների մի քանի մասնակիցներ ձերբակալվել են։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել ընտրատարածքային հանձնաժողովների մոտ, որտեղ քննում են խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բողոքները: Հանրահավաքներն անցկացվում են ինչպես Թբիլիսիի շրջանային ընտրական հանձնաժողովների մոտ, այնպես էլ Քութայիս քաղաքում:
«Վարչական իրավախախտում կատարած 4 անձինք ձերբակալվել են»- տեղեկացրել են ՆԳՆ-ից:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներն անցնում են խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու հոդվածներով:
Վրաստանում միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի երեկոյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընդդիմության բողոքի ակցիաների մասնակիցների ագրեսիվ գործողությունները խանգարում են ընտրական հանժնաժողովների աշխատանքին։ Նա ցուցարարներին հանդարտության և կորոնավիրուսի համավարակի հետ կապված կանոնների պահպանման կոչ է արել:
Վրացական ընդդիմությունը պատրաստվում է կիրակի Թբիլիսիում զանգվածային հանրահավաք անցկացնել՝ պահանջելով խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել։ Նրանք չեն ընդունում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մասնակցել երկրորդ փուլին։