ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Երևանյան ծննդատներից մեկում արցախցի զույգ փոքրիկներ են լույս աշխարհ եկել:
Այս մասին հայտնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով նորածինների ու նրանց մայրիկի լուսանկարը:
«Ահա այսպե՛ս, զույգերո՛վ ենք ծնվելու: Մեր արցախցի զույգ նորածիններն են, նրանց հրամանատար հայրիկը կռվում է առաջնագծում, թող որ խաղաղություն տիրի Արցախ աշխարհում, որ մեր հրաշքներն օր առաջ հանդիպեն իրենց հերոս հայրիկին»,-մաղթում է բուժհիմնարկի աշխատակազմը:
«Կյանքում պատերազմ չտեսնեն»․ Երևանում մեկ շաբաթում 480 երեխա է ծնվել
Նշենք, որ հոկտեմբերի 27–ի տվյալներով` պատերազմական մեկ ամսվա ընթացքում միայն Երևանում 107 արցախցի մանուկ է լույս աշխարհ եկել։