ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայից Արցախի համար մարդասիրական բեռի նոր խմբաքանակ է հասել Երևան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը։
«50 տոննա քաշով մարդասիրական բեռը Երևան է հասել երեկ երեկոյան։ Դրա մեջ առկա են դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ»,-նշված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայից 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար օգնություն է եկել Երևան
Հումանիտար օգնությունը հավաքվել է Ռուսաստանում բնակվող հայերի ջանքերով։
Նշենք, որ վերջին հինգ շաբաթների ընթացքում Ռուսաստանից Հայաստան հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն է հասցվել։