00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը շատ լավ հասկանում է Թուրքիայի մանիպուլյացիաները և պատրաստվում է

© AFP 2024 / ADEM ALTANПрезиденты Ирана и Турции Хасан Роухани и Реджеп Тайип Эрдоган прибывают на совместную пресс-конференцию (20 декабря 2018). Анкара
Президенты Ирана и Турции Хасан Роухани и Реджеп Тайип Эрдоган прибывают на совместную пресс-конференцию (20 декабря 2018). Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև պաշտոնական Թեհրանը չեզոք հռետորաբանություն է պահպանում արցախյան պատերազմի հարցում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը բացահայտորեն գրում է, որ գիտի՝ «ինչպես պետք է պանթուրքիզմի դեմն առնեն»։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Դատելով Իրանի ձեռնարկած ծավալուն ու ոչ պլանային զորավարժություններից՝ Թեհրանը պատրաստվում է հնարավոր ագրեսիային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Կարինե Գևորգյանը։

«Իրանցիները բավականին ծավալուն զորավարժություններ են անցկացնում իրենց տարածքում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանին բավականին լուրջ ուժեր են կուտակված։ Իրանի ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա իսրայելական ԱԹՍ է խոցվել, այնպես որ Իրանի համար արցախյան պատերազմը կատակ բան չէ։ Իրանցիները պատրաստվում են պատերազմի, նրանք դեռ սպասում են», - ասում է Գևորգյանը։

Նա նշում է, որ Իրանը բավականաչափ ներուժ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած ագրեսիային հակադարձելու համար։ Թեհրանն այդ հարցում բավականին ուժեղ դիրք ունի։

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Իրանն ահաբեկիչների հետ կռվում էր Մերձավոր Արևելքում, իսկ հիմա մոտեցել են իր սահմաններին

«Իրանը և՛ սպասել գիտի, և՛ պատասխանել։ Իսկ Էրդողանը առաջ է ձգտում։ Այնպես որ հենց անցնի կարմիր գիծը, պատասխան կստանա Իրանից։ Կարմիր գիծը դիվերսիոն խմբերի տեղափոխումն է, Իսրայելի շահերի հետ կապված հետաքրքրությունների ակտիվացումը և այլն։ Հիշեցնեմ, որ վերջին տարիներին գրեթե ամեն օր ահաբեկչական խմբերը Թուրքիայից Իրանի տարածք ներխուժելու փորձեր են արել, և իրանցիները դրանք հաղթահարել են։ Նույնիսկ Իրանի սահմանամերձ շրջաններում ահաբեկչություններ են իրականացվել։ Իրանցիները շատ լավ գիտեն դրա մասին, պարզապես մեդիայում չի հիշատակվել։ Նրանք (իրանցիները) շատ լավ գիտեն՝ ինչպես է Անկարան մանիպուլյացիայի ենթարկում իր պրոքսիին», - ավելացնում է փորձագետը։

Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի. ՀՀ նախագահ

Պաշտոնական Թեհրանն արցախյան պատերազմի վերաբերյալ չեզոք հռետորաբանություն ունի, Գևորգյանը վստահ է, որ նախագահ Հասան Ռոհանիի, գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների վերջին հայտարարություններում ոչ մի կողմին նախապատվություն չի տրվում, բայց ակնհայտ է, որ Իրանն իր սահմանի մոտ ահաբեկիչների չի հանդուրժի։

«Ուշադիր ուսումնասիրել եմ պարսկերեն բոլոր հայտարարությունները և պիտի ասեմ, որ Իրանը հավատարիմ է միջազգային իրավունքի հռետորաբանությանը, դրա սահմաններից դուրս չի գալիս։ Առանձնապես կտրուկ հայտարարություններ չեն արվել, կողմերից ոչ մեկին նախընտրությունն չի տրվում։ Պարզ է, որ Իրանն իր սահմանին խուլիգանություն չի հանդուրժի ու թույլ չի տա, որ որևէ երրորդ կողմ, հատկապես Իսրայելը միջամտի։ Այդ պատճառով հասկանալի են Թեհրանի կասկածելի հարաբերությունները ադրբեջանական ղեկավարության հետ», - ասում է արևելագետը։

Руководитель Исламской Республики Иран аятолла Сейед Али Хаменеи  - Sputnik Արմենիա
Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, մենք վճռական միջոցներ կձեռնարկենք․ Խամենեի

Չնայած պաշտոնական չեզոք դիրքորոշմանը՝ հեղինակավոր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամ ալիքը չի ամաչում ոչ դիվանագիտական լեզվով սպառնալ Անկարային։

«Նրանք նույնիսկ գրել են․ «Մենք գիտենք, թե ձեր պանթուրքիզմի հարցն ինչպես կլուծենք»։ ԻՀՊԿ-ն Իրանում բավականին լուրջ ուժ է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առումներով, իսկ Սիրիայի արշավից հետո ԻՀՊԿ-ի հեղինակությունը միայն բարձրացել է», - նշում է Գևորգյանը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունները, ասել են, որ իրանական սահմանի մոտ ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունն անթույլատրելի է։

Լրահոս
0