00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»․ արցախցի երեխաները՝ իրենց առօրյայի մասին

Բաժանորդագրվել
Տեսանյութում արցախցի երեխաները պատմում են իրենց առօրյայի, կրթության, երազանքների ու պատերազմի պատճառով փոփոխված կյանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արցախի շուրջ 24.000 աշակերտի կյանքի և կրթության իրավունքն այսօր ոտնահարված է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը, ներառյալ Շուշին - Sputnik Արմենիա
Կիսավեր դպրոց, կիսաքանդ փողոց. ինչ իրավիճակ է Շուշիում հրետակոծությունից հետո. տեսանյութ

Նշենք, որ այսօր դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է։

ՀՀ կառավարության կողմից հրապարակված տեսանյութում արցախցի երեխաները պատմում են իրենց առօրյայի, կրթության ու պատերազմի պատճառով փոփոխված կյանքի մասին։

«Երբ մեր գյուղում կրակում էին, հայրիկս ասեց, որ պիտի գամ Երևան։ Եկանք մեր բարեկամի տուն 2 օրով, իսկ հետո մեզ բերեցին այստեղ»,պատմում է երեխաներից մեկը։

Մյուսն էլ հավելում է, որ շատ է կարոտել Արցախում գտնվող իր մարզչին, ուսուցիչներին։

Ավիահրթիռներով ռմբակոծվելու հետևանքով Շուշիում վնասվել է դպրոցը, մեկ տուն էլ ավերվել է

«Պետք է պարտադիր սովորենք, որ լավ մարդ դառնանք»,-ասում է մյուս փոքրիկը։

Երեխաներից մեկն էլ վերհիշում է, թե ինչ գեղեցիկ էր իր դպրոցը, իսկ հիմա թշնամու հրետակոծությունից հետո կիսավեր վիճակում է։

«Շուշիում մնացել են մամաս, պապաս ու իմ փոքր շունս։ Հիմա իրենք նկուղում են, իրենց այդքան վտանգ չի սպառնում, բայց դե մեկ էլ տեսար բեկորներն իրենց էլ կպնի, վնասի»,-ասում է փոքր տղաներից մեկը։

Кадр из видеообращения защитника прав человека Карабаха Артака Бегларяна после обстрелов рынка Степанакерта (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախի տարածքում կա 220 դպրոց, 60 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը հիմա չի գործում. Բեգլարյան

Աղջիկ երեխաներից մեկն էլ նշում է, որ հիմա մի երազանք ունի ընդամենը՝ տեսնել ծնողներին։

«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»,-ասում է աղջնակն ու թեքում գլուխը։

Երեխաները հույս ունեն, որ պատերազմը շուտ կավարտվի, ու կկարողանան վերադառնալ տուն։

Հավելենք, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց, 10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ:

Լրահոս
0