ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մամուլի ծառայությունը։
Նախարարությունից վարորդներին հորդորում են Դիլիջանի թունելում լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։