00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՀԿ ներկայացուցիչները «Եդինայա Ռոսիայի» ղեկավար կազմի հետ քննարկել են արցախյան իրավիճակը

© Sputnik / Asatur YesayantsРуководитель, секретарь и депутат фракции "Процветающая Армения" Гагик Царукян, Арман Абовян и Микаел Минасян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн
Руководитель, секретарь и депутат фракции Процветающая Армения Гагик Царукян, Арман Абовян и Микаел Минасян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ–ի և «Եդինայա Ռոսիայի» քննարկման առարկա է դարձել նաև պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ–ն պատվիրակությունը, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ:

«ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Քննարկման առարկա են դարձել նաև պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը»,–նշված է ԲՀԿ–ի ֆեյսբուքյան էջում։

ԲՀԿ ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, ըստ որի` անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:

 Гагик Царукян выходит из здания суда (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն անձամբ է առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը

ԲՀԿ–ն հույս ունի, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ` Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկել էր ԲՀԿ-ական պատգամավորների հետ:

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով ԲՀԿ–ի և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը, Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:

ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա

Լրահոս
0