ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի մարդկային կորուստների թիվն ավելացել է 135-ով ու դարձել 7290։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։
Ըստ այդմ՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը զրկվել է 257 ԱԹՍ-ից (+5), 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 723 զրահատեխնիկա (+26), 6 ՏՕՍ-ից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։