00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկն աղոթում էր և թաքուն խորոված սարքում. անմահության ճամփան բռնած գնդերեցը

Բաժանորդագրվել
Հայրենիքի համար զոհված գնդերեցը ոչ միայն աղոթում էր զինվորների համար, այլ նաև կենցաղային հոգսերը հոգում։ Նա սագեր էր որսացել ու մարմանդ կրակի վրա, որ թշնամին ծուխը չտեսնի, խորոված էր սարքում զինվորների համար։

Գնդերեց Նարեկ Պետրոսյանի մասին խոսելիս աշխատասեր ասելը քիչ է, քանի որ միշտ մի կերպ էին հանում աշխատասենյակից։ Նա հոգևոր առաջնորդության արխիվն էր հավաքագում։ Անմահության ճամփան բռնած գնդերեցի մասին պատմում է տեր Ենովք քահանա Եսայանը։ Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել` ի հիշատակ գնդերեց Նարեկ Պետրոսյանի։

Армянские военнослужащие на смене боевого дежурства - Sputnik Արմենիա
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»

«Նարեկին ճանաչում եմ Շուշիից, երբ երեխա էր ու հաճախում էր եկեղեցի։ Նա դեռ փոքր էր, երբ Կանաչ ժամում ծնկի էր գալիս ու աղոթում, որ Արցախում խաղաղություն լինի»,–պատմում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ, տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արմեն Հովհաննիսյանի (2014-ին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը կանխած և զոհված կրտսեր սերժանտը) մայրը՝ Մարինե Հովհաննիսյանն էլ պատմում է, որ Նարեկի հետ ծանոթացել է 2014-ին, երբ գնացել են Մարտակերտ` որդուն նվիրված խաչքար տեղադրելու։ Նարեկը մի խնկաման է նվիրել Արմենի մորը, որը մինչ այժմ Արմեն Հովհաննիսյանի հիշատակի անկյունում է։

Գրավել են կարևոր բարձունք, ջախջախել թշնամական օդուժը. հերոսական նոր դրվագներ

ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանն էլ իր հերթին նշում է` Նարեկը ոչ միայն աղոթում էր զինվորների համար, այլ նաև կենցաղային ծառայություններ մատուցում։ «Մոտակայքից սագեր էր որսացել ու մարմանդ կրակի վրա, որ թշնամին ծուխը չտեսնի, խորոված էր սարքում զինվորների համար»,–ասում է սարկավագ Գոռը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը հայտնել էր, որ հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իր կյանքն է ընծայել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը։

Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք

Լրահոս
0