00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա միֆ, որ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են․ փորձագետը կարևոր դիտարկումներ է անում

© Sputnik / Aram NersesyanПопавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Վրթանեսյանը զինծառայողներին խորհուրդ է տալիս հարազատներին զանգելու համար կուտակման վայրից հեռանալ 2-3 կմ։ Ցանկալի է, որ զանգերն արվեն 1-2 հեռախոսից։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն առաջնագծից ու Արցախից զանգելու թեմայով մի քանի կարևոր դիտարկում է արել։

Домашнее насилие - Sputnik Արմենիա
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից

«Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից ՀՀ ցանցեր, կարող է թշնամու կողմից գաղտնալսվել կամ առնվազն գրանցվել զանգի փաստը, ժամանակը, տեղը, որ համարից և որ համարի վրա, ինչպես նաև, թե կոնկրետ որ հեռախոսից է զանգը կատարվել (ամեն հեռախոս ունի ունիկալ IMEI համար, որով միանշանակ իդենտիֆիկացվում է)»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Իսկ դա նշանակում է, որ թշնամին կարող է մինչև 10–30 մետր ճշտությամբ կուտակումներ գրանցել։

«Եթե դա գրանցվում է անսպասելի վայրում, օրինակ՝ ինչ-որ անտառում, ձորակում և այլն, ապա կարող է նշանակել, որ այնտեղ կուտակում կա մեր կենդանի ուժի, ինչի հետևանքները, կարծում եմ, հասկանում եք։ Ըստ այդմ՝ ջոկատում բոլոր հեռախոսները պետք է միշտ անջատած լինեն։Կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3կմ, նոր զանգել։ Ավելին՝ ցանկալի է, որ 1–2 հեռախոսով զանգերն արվեն, ոչ ավելին։ Ու դա էլ պետք է արվի 2–3 օրը մեկ։ Ընդհանրապես, շատ լավ կլինի, որ մի հոգու զանգեք Երևան, այդ մի հոգին էլ փոխանցի ջոկատի մյուս անդամների բարեկամներին։ Ոչ թե ջոկատի բոլոր անդամները հերթով զանգեն ամեն մեկն իրենց բարեկամներին (այդ դեպքում, պատկերացրեք, օրական 30–40 զանգ կարող է արվել նույն տեղից, այսինքն էլի կասկածելի ակտիվություն է երևալու թշնամուն)»,- նշել է Վրթանեսյանը։

С мобильником - Sputnik Արմենիա
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է

Նա ընդգծել է, որ բաց կապով կարելի է քննարկել միմիայն անձնական հարցեր, խիստ ցանկալի է՝ առանց անուններ նշելու։

«Չի կարելի խոսել այն մասին, թե որտեղ եք, չի կարելի խոսել այն մասին, թե ում եք տեսել, ուր եք տեղափոխվել կամ պատրաստվում եք տեղափոխվել։ Չի կարելի խոսել ձեր ջոկատի կորուստների ու վիրավորների մասին։ Միշտ հիշեք, որ ըստ էության բաց կապով ցանկացած զանգ ապահով չէ։ Եթե ինչ-որ ֆանտաստիկ զուգադիպությամբ համացանցային կապ կա, ապա կապի համար օգտագործեք Սիգնալ կամ Տելեգրամ։ Բայց էլի ձեր խոսակցությունը պետք է 2–3 րոպեից ավել չտևի, որովհետև միևնույնն է՝ հենց միացնեք հեռախոսը, ցանց մտնելու փաստը, տեղը և այլն հակառակորդը կարող է գրանցել»,- շեշտել է փորձագետը։

Նրա խոսքով՝ կա միֆ, որ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են։ Վրթանեսյանը վստահեցնում է՝ այդպես չէ։ Անվտանգության խնդիրներ ունի հենց բջջային կապի GSM պրոտոկոլը։ Այնպես որ միակ լուծումը հեռախոսն անջատած պահելն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Լրահոս
0