00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

© AFP 2024 / BAKR ALKASEM Поддерживаемые Турцией сирийские боевики в городе Айн аль-Арус (14 октября 2019). Сирия
Поддерживаемые Турцией сирийские боевики в городе Айн аль-Арус (14 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թվում է՝ Բաքվին անհանգստացնում է այն հանգամանքը, որ վերջին օրերին Արցախի ՊԲ–ն գերի է վերցրել երկու վարձկան-ահաբեկչի Մերձավոր Արևելքից։ Այլ կերպ չի կարելի մեկնաբանել հայտարարությունները, որոնք սկսել են անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա վարչակազմը։

Արման Վանեսքեհյան. Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Ադրբեջանի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը պետք է (լավ է չասաց՝ պարտավոր է) չեզոքություն պահպանի։ Այնուհետև նրա օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի հատուկ ծառայությունների հրապարակած տեսանյութը կեղծ անվանեց։ Տեսանյութում Արցախում գերեվարված, Սիրիայի Մուհրաբ քաղաքի բնակիչ Մուհամադ ալ Շխերի հարցաքննությունն է, նա ցուցմունք է տալիս։ Իրեն վարձկան համարելով` պնդում է, որ ռազմական պատրաստություն է անցել Թուրքիիայում և տարվել է Ադրբեջան՝ Արցախում կռվելու համար։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնականն իր հայտարարության մեջ պնդում է, թե հայկական կողմից կռվում են ինչ-որ վարձկաններ՝ Քուրդիստանի Աշխատանքային կուսակցությունից։ Իլհամ Ալիևն էլ փորձում է բացատրել, թե այդ ինչու Ռուսաստանն իրավունք չունի խառնվել զինված հակամարտությանը, որը Ադրբեջանն է հրահրել է ռուսական պետական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ադրբեջանն ինքն իրեն խոստովանեց...». Նիկոլ Փաշինյանը` վարձկանների մասին

«Նախևառաջ, մենք Հայաստանի վրա չենք հարձակվել։ Երկրորդ՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է և պետք է չեզոքություն պահպանի, ինչպես և մյուս համանախագահները՝ ԵԱՀԿ-ի կողմից նրանց տրված մանդատի համաձայն»,-պնդում է Ալիևը։ Միայն թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունների տրամաբանությունը կաղում է, քանի որը խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ Ռուսաստանը միջամտի Արցախում հրահրված արյունահեղ զինված հակամարտությանը։

Թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության բոլոր պաշտոնական կառույցների բոլոր հայտարարություններում առաջին հերթին նշվում է, որ Մերձավոր Արևելքից տարածաշրջան են բերվել զինյալներ՝ Ռուսաստանում ահաբեկչական համարվող խմբավորումներից։ Նշվում է նաև, որ Արցախի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների և մարտական գործողությունների տարածքի էկոլոգիայի դեմ օգտագործում է արգելված քիմիական զենք(ֆոսֆորային զինամթերք):

Սակայն այս ամենը միջազգային հանրության բարձրագույն կառույցներում առանձին քննության թեմա է։ Կա Հաագայի դատարանը, կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Իսկ առայժմ առարկայական խոսակցությունը կլինի հենց գրոհայինների մասին։

Սա քաղաքակրթության և բարբարոսության պայքարն է․ Կուրցը՝ Վիեննայի ահաբեկչության մասին

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեռևս 2015թ․-ին Մոսկվան սկզբունքային քաղաքական որոշում է ընդունել՝ պայքարել միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ՝ իր պետական սահմանների «հեռավոր մասերում»։ Այդ իսկ պատճառով էլ Կրեմլն այն ժամանակ դրական արձագանքեց Սիրիայի օրինական ընտրված ղեկավարության խնդրանքին՝ օգնել պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ։

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը հսկայական ծավալի աշխատանք է կատարել ԻՊ, «Ջաբհատ ան-Նուսրա» (արգելված ահաբեկչական կազմակերպություններ), «Սուլթան Մուրադ» (հիմա կռվում են Արցախի տարածքում) կազմակերպությունները ներկայացնող ամեն տեսակ տականքի ոչնչացման ուղղությամբ։ Այն ժամանակ ՌԴ Ռազմատիեզերական ուժերի խմբավորումը փայլուն աշխատանք կատարեց` մաքրելով Սիրիայի տարածքի գրեթե 90 տոկոսը։

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Ինչ մեխանիզմով են ահաբեկչական խմբերը հասնում Արցախ. ՀՀ իրավապահների բացահայտումը

Հայաստանում հիշում են Պուտինի խոսքն այն մասին, թե որտեղ է պետք «ահաբեկիչներին սատկացնել»։

Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Ռուսաստանը, մեծ հաշվով, Հարավային Կովկասում հակաահաբեկչական գործողություն սկսելու բոլոր հիմքերն ունի, նա ամենևին նկատի չուներ, որ Մոսկվան պետք է բանակ ուղարկի՝ Երևանին և Ստեփանակերտին աջակցելու։

Հայաստանի ղեկավարության հայտարարության մեջ խոսքն այն մասին էր, որ մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների հայտնվելը Ռուսաստանի հարավային դարպասների մոտ՝ Կովկասում, չի կարող չանհանգստացնել Հայաստանի դաշնակից երկրին։

Ավելին, հիմա մերձավորարևելյան ահաբեկչական կազմակերպությունների՝ ղարաբաղյան արյունահեղ հակամարտության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ Հայաստանն ավելի քան բավարար ապացույցներ ունի։ ՀՀ իշխանությունները մարտական գործողություններում ներգրավված երկու վարձկանի ցուցմունքներ ունի։

Մեկը Սիրիայի Իդլիբ նահանգի Զիյադիա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է, մյուսը՝ Մուհրաբ Մուհամմադ ալ Շխերը՝ Սիրիայի Համա քաղաքից։ Հարցաքննությունների ժամանակ նրանք պատմում են, որ իրենց հավաքագրել են, խոստացել են ամսական երկու հազար դոլար՝ «քաֆիրների դեմ» (անհավատների) պատերազմի համար, նաև պարգևավճարներ են խոստացել․ հարյուրական դոլար՝ ամեն հայի գլխի համար։

«Կիսում եմ ձեր վիշտը». Փաշինյանն անդրադարձել է Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությանը

«Սա ահաբեկչության տարածման միանգամայն նոր արտահայտություն է, երբ Մերձավոր Արևելքից եկած օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայիններն ու ջիհադիստները տեղավորվում եմ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության համար»,-ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Եվ այստեղ հարց է ծագում` արդյո՞ք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև բոլոր դիվանագիտական կառույցները (ներառյալ՝ երկրի ղեկավարությունը) պարտավոր չէին ստացված տեղեկությունները տրամադրել ԵԱՀԿ իրենց դաշնակիցներին։ Եվ արդյո՞ք հայերը, դեմառդեմ բախվելով միջազգային ահաբեկչությանը, իրավունք չունեն աջակցություն սպասել։

Полное видео задержания сирийского боевика в Арцахе со звуком - Sputnik Արմենիա
Ինչպես են հայ կամավորները շփվում գերեվարված սիրիացի վարձկան ահաբեկչի հետ. տեսանյութ

Ի սկզբանե պարզ է, որ մտադրվելով իրագործել Արցախն իր բնիկ ժողովրդից՝ հայերից ազատելու արկածախնդիր գործողությունը, Բաքվում հույս ունեին, որ ՆԱՏՕ-ական «բարձրտեխնոլոգիական» Թուրքիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի գրոհայինների օգնությամբ կհաջողվի գործը գլուխ բերել սուսուփուս, մի քանի օրում։ Եվ այդ դեպքում միջազգային հանրությանը չեն հասնի(կամ ուշացումով կհասնեն) վարձկան-ահաբեկիչների մասին լուրերը, որոնց ծառայություններից ստիպված են եղել օգտվել։

Եվ կհաջողվի խուսափել ամեն տեսակ բացատրություններից և բացահայտ ստից, քանի որ պետության նախագահն ակնհայտ բաները ժխտում է միջազգային ԶԼՄ-ների տեսախցիկների առաջ։ Չստացվեց, քանի որ ձախողվեց ծրագրված բլիցկրիգը, և ժամանակը սկսեց Բաքվի դեմ աշխատել։  

Հիմա Երևանը բավականաչափ փաստեր ունի, որպեսզի միջազգային հանրությանն ապացուցի Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առկայությունը։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Շուշիի անտառներում Արցախի ինքնապաշտպանական ջոկատը հանդիպեց խմբի. ոչ, ամենևին էլ ոչ գրոհայինների, այլ թուրքական հատուկ ջոկատայինների խմբի։

Եկել են անհավատների գլուխը կտրեն. գերեվարված վարձկանն ասում է` ինչ պայմաններով են կռվում

Ի՞նչ բացատրություն են տալու Բաքուն և Անկարան անհերքելի ապացույցների ի հայտ գալու դեպքում։ Ինչպե՞ս կարձագանքի ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, որը «խրամատավորվել» է Բրյուսելում և ակնհայտորեն չի անդրադառնում այն հայտարարություններին, որ Արցախի երկնքում ՆԱՏՕ-ի F-16-ներ են գործում և բնակավայրերում հարձակվում քաղաքական ենթակառուցվածքների վրա։ Ղարաբաղյան ռազմահարթակում մարտական գործողություններում թուրքական հատուկ ջոկատայինների առկայությանը ինչպե՞ս կարձագանքեն տարածաշրջանային առաջնորդները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում վարձկանների ներգրավման հարցը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա: Թերևս, թող միջազգային հանրությունն էլ մտածի։

Լրահոս
0