ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի-Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է բերդաքաղաք Շուշին` գիշերային հրետակոծությունից հետո։

Բերդաքաղաք Շուշին` հրետակոծությունից հետո
Թշնամու հրետակոծության արդյունքում քաղաքին մեծ վնաս է հասցվել, կան տուժածներ, նրանց թիվը դեռ ճշտվում է։

Բերդաքաղաք Շուշին` հրետակոծությունից հետո
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ վերսկսել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։

Բերդաքաղաք Շուշին` հրետակոծությունից հետո
Տեղեկացվում էր, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

Բերդաքաղաք Շուշին` հրետակոծությունից հետո
