ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները 24 ժամ շարունակ հերթափոխով մասնակցում են առաջնագծի համար քողարկող ցանցերի պատրաստմանը:
Թշնամու գրոհող 3 տանկ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Թատրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը:
Նշենք, որ պատերազմի հենց սկզբից հայաստանյան տարբեր հաստատություններ, այսպես ասած, վերապրոֆիլավորվեցին՝ իրենք ջանքերն ուղղելով առաջնագծին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տարբեր մասնագիտության կանայք՝ գրողներ, իրավաբաններ, թարգմանիչներ, հավաքվում են Գրողների միությունում ու քողարկող ցանցեր գործում։ Քողարկող ցանցերի «արտադրամաս» է գործում նաև «Արեգնազան» կրթահամալիրում։