00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները որտեղ մտել են, քաղաքացիների հանդեպ հանցագործություն են կատարել. ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ 84-ամյա Միշա Մելքումյանին խոշտանգել են, ինչի հետևանքով էլ նա մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպանը լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանի զինված ուժերը բոլոր բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և քաղաքացիական անձ են գտել, բազմաթիվ հանցագործություններ են կատարել նրանց հանդեպ։ Բեգլարյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որպես ապացույց կարող ենք նշել ադրբեջանական գերության մեջ գտնվող 84 տարեկան Միշա Մելքումյանի սպանության դեպքը։ Պապիկի հարազատները մեզ տեղեկացրել են, որ նախքան գերությունը նա առողջական էական խնդիրներ չի ունեցել։ Սա նշանակում է, որ նա Ադրբեջանում խոշտանգումների է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է»,–ասաց Բեգլարյանը։

Պաշտպանը պատմեց նաև, որ Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվական գործակալության ներկայացուցչին հայտնել է, որ Մայոր անունով մի տղամարդու գլխատել են (տղամարդու տվյալները, ըստ ՄԻՊ–ի, ճշտվում է)։

Последствия обстрела Шуши силами ВС Азербайджана (3 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Գիշերը Շուշիում լարված է եղել, ինտենսիվ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան

Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի սպանելը և նույնիսկ դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի արարք է համարվում հանրության համար։ Ըստ նրա` ցեղասպան գործողությունների վտանգը շատ մեծ է։

Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ տարեց կին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձի` 84–ամյա Միշա Մելքումյանի ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Մելքումյանը մահացել է։

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Լրահոս
0