Ռազմաճակատ մեկնելուց առաջ Երևանում հարյուրավոր կամավորներ զինվորական պատրաստվածություն են անցնում և մարզվում։ Հավաքները կազմակերպվել են «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության կողմից, որը ղեկավարում է հետախուզադիվերսիոն ջոկատի նախկին ղեկավար, հրամանատար Վովա Վարդանովը:
Կամավորները սովորում են ողջ մնալ և գոյատևել պատերազմական պայմաններում, առաջին բուժօգնություն ցուցաբերել, լեռնագնացություն, անգամ`հոգեբանություն։
Մասնակիցներին ընտրում են հաշվի առնելով առողջական վիճակը, տարիքը. մինչև 60 տարեկան` տղամարդկանց համար և 50 տարեկան՝ կանանց համար։ Հայ կանայք տղամարդկանցից պակաս չեն սիրում հայրենիքը և, ինչպես միշտ, այս օրերին էլ նրանց կողքին են։ Պարզ ապացույց է, որ այս ակումբում գրանցվածների կեսը կանայք են, ընդ որում ՝ տարբեր տարիքի ։ Քիչ չեն նաև ճանաչված մարդիկ։ Նրանց թվում են դերասան, հումորիստ Վարդան Պետրոսյանն ու նրա որդին՝ Հայկը ։
Ի դեպ, Հայկ Պետրոսյանն արդեն պատրաստվում է մեկնել առաջնագիծ։