00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է աճել պարգևավճարների ֆոնդը. թեժ բանավեճ ԱԺ-ում՝ իշխանության ներկայացուցիչների միջև

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой шаг" Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ պատերազմական դրության պայմաններում պարգևավճարների ֆոնդի փոփոխության կարիք ներկա պահին չկա։ «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ պատգամավորը, սակայն, այլ կարծիքի է։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր շարունակվում են 2021թ-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Եվ դարձյալ ուշադրության կենտրոնում պատերազմն է ու պատերազմական իրավիճակում պետական համակարգի աշխատակիցների պարգևավճարների հարցը։

Министр финансов Атом Джанджугазян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պետական համակարգի պարգևատրումների գումարը կրճատելու քննարկումը ժամանակավրեպ է. ֆիննախ

2021թ-ի պարգևավճարների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար նախատեսված գումարը կազմում է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, ինչը 2020թ–ի բյուջեում նախատեսված գումարից 1%–ով ավելի է։

Պատասխանելով պատգամավորների հարցերին` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ պարգևավճարների չափերն ու տրամաբանությունը չեն փոխվել։ «Դա նույն 30 տոկոսն է աշխատավարձի»,– ասաց նախարարը` մեկնաբանելով, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է աշխատավարձերի տարեկան աճ, և պարգևավճարների ֆոնդի փոփոխությունը նաև այս աճի արդյունք է։

«Կա նաև իրավական կարգավորումների գործոնը` եթե, ենթադրենք, որևէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել, այդ հաստիքը չէր կարող չհաշվարկվել և չավելացվել այստեղ։ Կամ եթե փոխվել է դրույքաչափը կամ պաշտոնն է փոխվել` եղած հաստիքների շրջանակում, որն ավելի բարձր վարձատրության չափ է ենթադրում, դա իր արտացոլումը պետք է գտներ այստեղ»,– ասաց Ջանջուղազյանը։

«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի

Հիշեցնենք, նոյեմբերի 2-ին, անդրադառնալով պարգևավճարների հարցին, ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ պատերազմական դրությամբ պայմանավորված՝ ներկա պահին պարգևավճարների ֆոնդը դեռևս փոփոխման ենթակա չէ։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, սակայն, հակառակ կարծիք հայտնեց։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել. ԱԱԾ–ի բացահայտումը

«Մարդկանց ոչ թե պարգևավճարների տոկոսային աճն է հետաքրքրում, այլ այս պատերազմական իրավիճակում պարգևավճարներ ստանալու այս ավանդույթը շարունակելը։ Մանավանդ, պարոն Ջանջուղազյան, դուք նշեցիք, որ բյուջեն կազմվել է մինչև պատերազմի սկսվելը, իսկ պատերազմը շատ տեղերում ճշգրտումներ է մտցրել»,– ասաց Թունյանը։

Պատգամավորը նաև հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման առարկա է դարձնելու պարգևավճարներն ու դրանց չափերը։

«Մանավանդ, որ մարդկանց մոտ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ թեև հայտարարվում է, որ պարգևավճարը աշխատավարձի 30 տոկոսն է, բայց կան պաշտոնյաներ, որ ստանում են 100 տոկոս, 120 տոկոս։ Ես հասկանում եմ, որ եթե Հայաստանում բանկի միջին կարգի վարչության պետը 1-1.5 մլն դրամ աշխատավարձ է ստանում, աննորմալ կլինի, որ, օրինակ էկոնոմիկայի նախարարը դրանից 2 անգամ պակաս ստանա։ Բայց ավելի կողմ եմ, որ այդ խնդիրը համակարգային լուծվի։ Ու հատկապես պտերազմական վիճակում, եթե հաջորդ տարին գոտիները ձգելու ժամանակ է լինելու, ճիշտ կլինի, որ առաջին հերթին մենք մեր գոտիները ձգենք»,– ասաց Թունյանը։

Նշենք, որ 2021թ-ի բյուջեի նախագիծը ՀՀ կառավարությունը մշակել է 2020թ–ի սեպտեմբերի կեսին և դրանում պատերազմի ու ռազմական դրության հնարավոր ռիսկերը նախատեսված չեն։

Լրահոս
0