00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքի «գրոհայինները». ֆրանսահայ Քերողլյանները գիտեն` ինչպես աշխարհին ստիպել հարգել մեզ

© Sputnik / Aram NersesyanАрмянин из Франции Грайр Кероглян
Армянин из Франции Грайр Кероглян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
45-ամյա Հրայր Քերողլյանը Հայաստան է եկել Արցախում ռազմական գործողությունների հենց սկզբից։ Նա իր հետ բերել է ավագ որդուն, որն արդեն հասցրել էր ֆրանսալեզու լսարանին ներկայացնել իրավիճակը հակամարտության գոտում։

Երևանի կամավորների մարտական պատրաստության կենտրոնում նկատում ենք սպիտակահեր տղամարդու՝ կլոր ակնոցով։ Նա բոլորի հետ շատ քաղաքավարի է և ջանասիրաբար փորձում է կատարել բոլոր առաջադրանքները։

Նկարահանող խմբին ուղեկցող երիտասարդը՝ Կարոն, առաջարկում է ծանոթանալ նրա հետ։ «Նա ամենահետաքրքիր մարդն է, որին հանդիպել եմ այստեղ»,–ասում է նա։

Խոսքը 45-ամյա Հրայր Քերողլյանի մասին է։ Նա հեշտությամբ համաձայնում է զրուցել, բայց զգուշացնում է․«Խնդրում եմ՝ կարճ, ես պետք է յուրացնեմ առաջին օգնություն ցուցաբերելու մեթոդները»։

© Sputnik / Aram NersesyanԿամավորների մարզումները
Սփյուռքի «գրոհայինները». ֆրանսահայ Քերողլյանները գիտեն` ինչպես աշխարհին ստիպել հարգել մեզ - Sputnik Արմենիա
Կամավորների մարզումները

Համաձայնում ենք, և նա սկսում է պատմել։ Ծնվել է Սիրիայում՝ Հալեպում, Ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում։ Տասը տարեկանում տեղափոխվել է Ֆրանսիա, բայց միշտ երազել է հաստատվել պատմական հայրենիքում։ Հաճախ է այցելել Հայաստան, վերջնական տեղափոխվելու ուղիներ է փնտրել, բայց մշտապես ինչ-ինչ հանգամանքներ, հիմնականում՝ սոցիալական-տնտեսական, խանգարել են իրականացնել երազանքը։

Սեպտեմբերի 27-ին Հրայրը, մամուլից իմանալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին, վերցնում է ավագ որդուն և գալիս հայրենիք։ Երկուսն էլ կամավոր են գրվում։ Որդին կարևոր աշխատանք է կատարում թիկունքում՝ Սյունիքի մարզում, իսկ Հրայրը դեռ Երևանում է և օգնում է, ինչով կարողանում է։

«Գնում ենք դրանց ջարդը տանք». ջավախքցիների ջոկատը պատրաստվում է մեկնել Արցախ

Միաժամանակ Հրայրը մարտական պատրաստություն է անցնում, քանի որ հաստատ որոշել է մեկնել առաջնագիծ և օգնել տղերքին։ Եթե անգամ ոչ զենքով, ապա իր մասնագիտական հմտություններով։ Մասնագիտությամբ փականագործ է, կարող է ավտոմեքենաներ նորոգել։ Պատրաստ է հրամանատարության ցանկացած առաջադրանքի, միայն թե իրեն զորակոչեն։ Առայժմ նրան առաջնագիծ ուղարկելու որոշում չկա։

 «Ես սփյուռքահայ եմ։ Ցեղասպանությունը ուսերիս վրա 45 տարի շալկած եմ։ Եվ հիմա չեմ ուզեր տեսներ անգամ մը ևս ջարդվենք։ Չեմ ուզեր անտարբեր մնալ։ Անկարելի է», –հուզված ասում է Հրայրը։

© Sputnik / Aram NersesyanՀրայր Քերողլյանը
Սփյուռքի «գրոհայինները». ֆրանսահայ Քերողլյանները գիտեն` ինչպես աշխարհին ստիպել հարգել մեզ - Sputnik Արմենիա
Հրայր Քերողլյանը

Կարճ դադարից հետո տղամարդը շարունակում է իր պատմությունը։ Ֆրանսիայում են մնացել կինը և երկու որդին։ Բայց ամբողջ ընտանիքը տեղափոխության հարցերով է զբաղված, և պատերազմը նրանց չի խանգարի։ Վստահ են՝ ոչ մի բարդ բան չկա, եթե մարդու հոգին ամուր է։ Հրայրն ասում է՝ եկել է ժամանակը, որ սփյուռքի ներկայացուցիչները ոչ թե հայտարարություններով, կոչերով հանդես գան կամ ցույցեր անցկացնեն, այլ ֆիզիկապես լինեն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի հետ։

«Սփյուռքը սառույցի կտորին նման արևին պիտի հալվի, ինքը ու իր մշակույթը։ Հայապահպանումը վերջացավ, երբ Սիրիայի, Լիբանանի, Պարսկաստանի համայքները քանդվեցան։ 32 տարի մասնակցեր եմ ցույցերի, հիմա հասկցած եմ, որ մեր փրկությունը մեր ձեռքերում կըլլա։ Փրկությունը մեր ձեռքն է, ու միայն մեր միասնականության ու ամուր պետության, զարացված բանակով կստիպենք անոնց մեզի հարգել»,-նշում է Հրայրը։  

Айк Петросян во время моноспектакля IN GOLD WE TRUST - Sputnik Արմենիա
Հայկ Պետրոսյանը նույնպես կմեկնի Արցախ. ճակատագիրը չի ների, եթե արժանի չլինենք մեր տղաներին

Հետո նա փոքր-ինչ վրդովված, արցունքները հազիվ զսպելով, ասում է, որ աշխարհը կա՛մ ծաղրում, կա՛մ էլ արհամարհում հայ ժողովրդի ցավը։ Կրկին կարճ դադար է տալիս ու շարունակում` ահաբեկիչների ներգրավմամբ պատերազմը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ աշխարհի հայերի խնդիրն է։ Չէ՞ որ թուրքական ազդեցությունը տարբեր պետություններում աստիճանաբար աճում է, և այնտեղ ապրող հայերը ստիպված են մտածել իրենց անվտանգության մասին։

Հրայրը հիշում է, թե որքան հաճախ է Ֆրանսիայի իր ավտոմեքենաների արհեստանոցի հաճախորդներին զգուշացրել, որ զգոն լինեն անգամ ամենահամեստ և հնազանդ թուրքերի հետ, քանի որ նրանք երազում են եկեղեցիները մզկիթ սարքել, իսկ քրիստոնյաներին՝ մուսուլման։ Հետո մտածկոտ ժպիտով խոստովանում է, որ ֆրանսիացիները չափազանց բարի են, որպեսզի հավատան իր խոսքին, բայց հիմա, մի շարք գազանություններից հետո, կհամոզվեն, որ ճիշտ էին իր խոսքերը, որոնք իրականում հորից ստացած պատգամ են։

 «Եթե հայ ես, ուր որ ըլլաս անհանգիստ ես։ Ես կկարծեմ, մենք աստեղ պետք է լավ ըզգանք։ Ով որ իրեն հայ կզգա, հայորեն կապրի, պիտի գա արդեն, սփյուռքին մեջ բան չկա անելու։ Եկել է ժամանակը պիտի մարդիկ նախանձին անոնց, ովքեր եգած են։ Ոչ թե անոնց ովքեր գացին Հայաստանեն։ Պետք է գանք և համալրենք մեր բանակի շարքերը»,-ասում է նա ու վերադառնում իր մարզումներին։

«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին

Լրագրողներին ուղեկցող երիտասարդը հայացքով հետևում է նրան, իսկ հետո պատմում է, որ Քերողլյանի որդին «արդեն երևացել է»՝ հարցազրույց տալով ֆրանսիական հեռուստաալիքներին և պատմելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները, դա տեսնելով, շտապել են նրան գրանցել սփյուռքի «հայ գրոհայինների» շարքերում։ Կարոն մի քանի վայրկյան նայում է արդեն իսկ կամավորների շարքում իր տեղը գրաված Հրայրին և ասում․«Ինքն էլ է իսկական տղամարդ, որդին էլ։ Պատերազմն ավարտվի՝ մարդավարի կծանոթանանք»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Լրահոս
0