00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում շարունակվող գնդակոծությունները կարող են ռազմական հանցագործություն գնահատվել

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցРоссийско-чилийские переговоры в Кремле
Российско-чилийские переговоры в Кремле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ ընտրողականության կամ համաչափության սկզբունքի խախտմամբ կատարվող հարձակումները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարություն է տարածել` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ու դրա շուրջ գտնվող բնակավայրերի գնդակոծությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

«Մենք կողմերին բազմաթիվ անգամ կոչ ենք արել հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից, քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար, տարբերակել քաղաքացիական բնակչությանն ու մարտական գործողությունների մասնակիցներին, քաղաքացիական ու ռազմական օբյեկտները։ Փոխարենը տներ են քանդվել, փողոցները վերածվել են ավերակների, և մարդիկ ստիպված են եղել փախչել կամ անվտանգություն փնտրել նկուղներում»,–ասել է Բաչելետը։

Գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ ընտրողականության սկզբունքի կամ համաչափության սկզբունքի խախտմամբ կատարվող հարձակումները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:

«Հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, օպերատիվ, մանրակրկիտ ու անկողմնակալ հետաքննել նման խախտումները և դատական կարգով հետապնդում իրականացնել ենթադրյալ կատարողների նկատմամբ։ Նման հարձակումները պետք է դադարեցվեն, իսկ դրանք իրագործելու կամ հրամաններ տալու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն պատասխանատու անձինք», - ընդգծել է Բաչելետը։

Նա ակնկալում է, որ երկու կողմերն էլ իր աշխատակիցներին մարդասիրական հասանելիություն կտրամադրեն դեպի հակամարտության հետևանքով տուժած բոլոր շրջաններ, որպեսզի հնարավոր լինի մարդու իրավունքների ոլորտում իրադրության արդյունավետ մոնիտորինգ իրականացնել։ Նա լուրջ մտահոգություն է հայտնել առկա տեսանյութերի առնչությամբ, որոնք ներկայացնում են տալիս կատարվող ռազմական հանցագործությունները:

Գերագույն հանձնակատարն ուշադրություն է հրավիրել այն տեսագրության վրա, որտեղ կադրերում երևում է՝ ադրբեջանական զորքերի կողմից զինվորական համազգեստով երկու հայ գերեվարված անձանց մահապատիժը: Նա հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Կողմերը, նրա խոսքով,  պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, պահպանեն հումանիտար հրադադարը և ձեռնամուխ լինեն բանակցությունների՝ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով:

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Լրահոս
0