ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան նահանգում այսօր ՌՕՈւ զորավարժություններ են մեկնարկել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով IRIB ընկերությանը։
Զորավարժություններին մասնակցում են Թեհրանի, Համադանի, Սպահանի, Շիրազի, Բուշերի, Բանդար Աբբասի, Դիզֆուլի և Թավրիզի ռազմաբազաների ստորաբաժանումները: Նախատեսվում է մշակել զորամասերի գործողությունները` հակառակորդի ներխուժման դեպքում երկիրը պաշտպանվելու համար:
Իրանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներն «արդյունավետ քննարկում» են անցկացրել Ղարաբաղի թեմայով
Զորավարժություններին ներգրավված են Սու-24, Միգ-29, F-4, F-5, F-7, F-14, ինչպես նաև Boeing-707 և Boeing-747 ինքնաթիռներ։ Բացի այդ, կօգտագործվեն ռադիոլոկացիոն համակարգեր և հրթիռներով ու ռումբերով հագեցած տարբեր ԱԹՍ–ներ։
Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար
Հոկտեմբերի 25-ին Իրանի ԶՈւ–ն զորավարժություններ էր անցկացրել երկրի հյուսիսարևմտյան հատվածում` Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից տարածքներում։