00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրատապ նախագիծ. որոշում են` կոնկրետ որ տեղակալները պետք է դառնան աշխարհազորի հրամանատարներ

© Sputnik / Aram NersesyanГолосование депутата
Голосование депутата - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տեղական ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Համայնքների ղեկավարները պարտադիր պետք է առնվազն մեկ տեղակալ ունենան։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած այս փոփոխությունը խորհրդարանն այսօր ընդունեց առաջին ընթերցմամբ։

Защитники армянской государственности - Sputnik Արմենիա
Աշխարհազորը Հայաստանում կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ

Ինչպես նախագծի զեկուցման ժամանակ հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է աշխարհազորի մասին նոր օրենքի կիրարկմամբ, որի համաձայն` յուրաքանչյուր համայնքի աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը պետք է լինի տվյալ համայնքի ղեկավարի տեղակալը։

«Տեղական ինքնակառավարման մասին օրենքի այս նախագիծը կհստակեցնի տեղակալի գործառույթները թե՛ ռազմական իրադրության ժամանակ, թե՛ կձևակերպի նրա պարտականությունները` կապված աշխարհազորային աշխատանքների կազմակերպման պարագայում»,– ասաց Տերտերյանը։

Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք. Գաբրիել Բալայան

Փոխնախարարը նաև հայտնեց, որ նախագիծը բյուջեի ծախսերի ավելացում չի ենթադրում։

«Այսինքն` մենք ենթադրում ենք, որ մեր գյուղական ու քաղաքային համայնքների ղեկավարներն այսօր էլ ունեն տեղակալ և տեղակալներ, և իրենց ճնշող մեծամասնության դեպքում իրենք իրենց նպատակահարմարության շրջանակներում այս հարցի լուծումը կտան»,– ասաց Տերտերյանը։

Միաձայն ընդունված երկրորդ նախագիծը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքներում փոփոխություն կատարելու մասին էր։

Դրանով Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն առաջարվում է ավելացնել 1-ով։ Վերջինս հատուկ կզբաղվի աշխարհազորի հարցերով։
Վաչե Տերտերյանի խոսքով` Երևանի քաղաքապետի տեղակալի դեպքում ծախսը կկատարվի արդեն Երևանի բյուջեից։

На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում

«Երևանի բյուջեի վրա մեկ տեղակալի հաստիքի լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջանում։ Բայց մենք հարցը քննարկել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ և մեր հիմնավորումներն այնպիսին են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի պարագայում աշխարհազորը կունենա նաև կառուցվածք, առանձին մի հաստիք ունենալու անհրաժեշտությունը կա»,– ասաց Տերտերյանը։

Ներկայացված նախագծերն առաջին ընթերցմամբ հաստատելուց հետո ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դրանց երկրորդ ընթերցումը կկայանա վաղը` նոյեմբերի 3-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք` ԱԺ հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում ընդունված մի շարք օրենքներով Հայաստանում պաշտոնապես ընդունվել էր «աշխարհազոր» հասկացությունը։

Հանդիպում աշխարհազորի մարտիկների հետ. Արցախի նախագահը ոգևորված է

Ըստ այդ նախագծերի` աշխարհազորը ՀՀ–ում գործելու է տարածքային սկզբունքով՝ Երևանում և մարզերում և պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:

Ընդ որում, «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն` աշխարհազորային յուրաքանչյուր միավորում ղեկավարվելու է տվյալ համայնքի ղեկավարի տեղակալի կողմից։ 

Այժմ, սակայն, ԱԺ բերված նոր հրատապ նախագծերով կառավարությունն առաջարկում է առավել մեծ հստակություն մտցնել օրենքներում` սահմանելով, թե կոնկրետ որ տեղակալները պետք է ռազմական դրության դեպքում դառնան աշխարհազորի հրամանատարներ։

Միջանկյալ լուծում. ինչու է հենց հիմա որոշվել աշխարհազոր ստեղծել

Լրահոս
0