00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»

© Sputnik / Aram NersesyanВыставка работ графических художников, дизайнеров из Армении, Карабаха и Диаспоры в рамках фестиваля "Золотой абрикос" (1 ноября 2020). Еревaн
Выставка работ графических художников, дизайнеров из Армении, Карабаха и Диаспоры в рамках фестиваля Золотой абрикос (1 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամբողջովին համապատասխանում է ժամանակի ոգուն։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ջերմաչափում մուտքի մոտ, բացառապես դիմակներով մարդիկ, պաստառներ ու գրաֆիկա պատերազմական թեմաներով՝ «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Երևանում՝ ի հեճուկս համավարակի ու Ղարաբաղում ընթացող պատերազմի։ Սակայն ավանդական կարմիր գորգի ու հուլիսյան վառ արևի փոխարեն այցելուներին սպասում էին «Կինոյի տան» պատերն ու աշնանային կիսախավարը։

17 տարվա մեջ առաջին անգամ փառատոնի անցկացումը հարցականի տակ էր հայտնվել։ Փառատոնն ավանդականորեն ամռանն է անցկացվում, մասնավորապես՝ հուլիսին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն աշուն էր տեղափոխվել։ Սակայն Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների հետևանքով փառատոնը նորից տապալման եզրին հայտնվեց։

© Sputnik / Aram NersesyanՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Արա Խզմալյան
Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը» - Sputnik Արմենիա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ողջունեց չնայած ամեն ինչին փառատոնն անցկացնելու՝ կազմակերպիչների նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ այս բարդ օրերին բոլոր նախաձեռնությունները յուրահատուկ իմաստ են ստանում։

«Բոլոր նախաձեռնությունները հարմարվում են մեր տրամադրություններին, մեր առջև դրված խնդիրներին։ Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ նախընտրում են ինչ-որ բան անելը ոչինչ չանելուց», - ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ նման միջոցառումները կարևոր են առաջին հերթին այն բանով, որ նպաստում են հասարակական-մշակութային կյանքի շարունակությանը, ստեղծագործական գործունեությանը։ Խզմալյանը նշեց, որ այնտեղ, որտեղ անգործությունը գերակայում է, շուտով սկսում է  տիրել հուսահատությունն ու կասկածը։ Այս միջոցառմամբ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ կյանքը կանգ չի առել։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ փառատոնի թեմատիկան համահունչ է ժամանակի ոգուն։

© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյան
Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը» - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյան

«Մենք մտածում էին՝ կա՛մ ընդհանրապես չանցկացնել փառատոնը, կան անցկացնելու դեպքում անել ամեն ինչ, որ այն համահունչ լինի ժամանակի ոգուն»,  - ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ այսօր ոչ ոք չի ուզում դուրս գալ պատերազմական թեմատիկայից, կինո նայելու դեպքում էլ այն պետք է համապատասխանի իրավիճակն։

Ավետիսյանի խոսքով՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Կինոյի տանը ցուցադրվելու են ֆիլմեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ղարաբաղի թեմայի հետ։

Փառատոնը բացվեց ցուցադրությունից, որին մասնակցում են ավելի քան 20 գրաֆիկական նկարիչներ ու դիզայներներ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։ Ավետիսյանը պարզաբանեց, որ ցուցահանդեսի համակարգողներն առաջարկել են պատկերել այն, ինչ հեղինակները զգում են ներկայիս իրավիճակի հետ կապված, արտահայտել իրենց ապրումները գրաֆիկիկական արվեստի լեզվով։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև մոտ 30 աշխատանք՝ պաստառների տեսքով։

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

Փառատոնի շրջանակում առաջին ցուցադրված ֆիլմը ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն էր։ Ավետիսյանն ասում է, որ սա պատմական ֆիլմ է, քանի որ այն ընտրվել է 2020 թվականին Կաննի կինոփառատոնի շրջանակում։ Դեռ մինչ պատերազմն էր նախատեսված «Ոսկե ծիրանի» բացումն այս ֆիլմով անել։

Նա ցավով նշեց, որ Նորան չի կարողացել ժամանել, բայց տեսաուղերձ է հղել հանդիսատեսին։ Նման իրավիճակ է նաև Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու» ֆիլմի հետ։ Այն ընդհանուր պատմում է պատերազմի մասին։ Ռեժիսորը չի մասնակցելու իր ֆիլմի ցուցադրությանը, քանի որ հիմա գտնվում է առաջնագծում։

© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
1/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram NersesyanՖրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում - Sputnik Արմենիա
2/11
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում

3/11

4/11
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
5/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
6/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
7/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
8/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
9/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
10/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն - Sputnik Արմենիա
11/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
1/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
2/11
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում
3/11
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում
4/11
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնում
5/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
6/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
7/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
8/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
9/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
10/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն
11/11
«Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոն

Նախագծի շրջանակում ցուցադրվելու են նաև Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը», Գարեգին Պապոյանի «Բարի թռիչը», Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» ու Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա» ֆիլմերը։

«Բոլոր այս ֆիլմերը հայ արվեստագետների մշակութային զենքերն են, որոնք թիկունքից «կկրակեն» նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»,  -ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ բոլոր ցուցադրությունները վճարովի են, առանց հրավիրատոմսերի, ստացած ամբողջ գումարն էլ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ Արցախին օգնելու։

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրանը» ամենամյա կինոփառատոն է, որն ավանդաբար անցկացվում է հուլիսին Երևանում։ Սովորաբար փառատոնին մասնակցում են բազմաթիվ հայտնի ռեժիսորներ ու կինոգործիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Լրահոս
0