00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ. Փաշինյանը հակադարձել է մեղադրանքներին

© Sputnik / Aram NersesyanСобор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах
Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Շուշիում գտնվող մուսուլմանական մզկիթի մասին, որն այսօր ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Շուշիում գտնվող մզկիթը վերջերս է վերանորոգվել ամենաբարձր ժամանակակից տեխնոլոգիաներով: Արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում արձանագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե, իբր, հայկական կողն ավիրում է իրենց մշակութային հուշարձանները: 

Разрушенный после вражеских обстрелов Дом Культуры (7 октября 2020). Шуши - Sputnik Արմենիա
Շուշին այս պահին հայտնվել է թշնամու հրթիռային կայանքների թիրախում

«Մկիթները Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պահում են առանձնահատուկ ուշադրության ներքո: Եվ եթե դուք գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ, եթե, իհարկե, ադրբեջանցիները այն չեն հրթիռակոծել: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայկական եկեղեցին, թիրախային հրթիռային հարվածների արժանացավ և հիմա կիսավեր վիճակում է»,- ասել է Փաշինյանը:

Ադրբեջանի այն մեղադրանքին, թե, իբր, մզկիթի վերանորոգումից հետո փոխվել է դրա հոգևոր ու պատմական ինքնությունը, Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «Ես գիտեմ, որ մզկիթը վերականգնվել է շիա հոգևորականների և մասնագետների հսկողության ներքո: Եվ չէր կարող ուղղակի այլ կերպ լինել: Այսինքն՝ մուսուլման հոգևորականների, աստվածաբանների և մասնագետների հսկողության ներքո է այն վերականգնվել, նրանց խորհուրդներով և նրանց նախագծերով է վերականգնվել»:

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը

Փաշինյանը շեշտել է, որ Շուշիի մզկիթը մուսուլմանական շիա ուղղության մզկիթ է, հետևաբար հենց շիա հոգևորականներն ու մասնագետներն են հայ բարերարներին ուղղորդել, թե ինչ մասնագետներ ներգրավեն ու ինչպիսի վերականգնում իրականացնեն:

Ի դեպ՝ նոյեմբերի 1-ին, կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումների վերաբերյալ

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0