ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Վերջին 2 օրերի տվյալներով՝ հոկտեմբերի 30-ից առ այսօր հայկական ուժերին հաջողվել է խոցվել հակառակորդի ևս 2 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա:
Թշնամին կորցրել է 50 զինծառայող: Այսպիսով` սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 241 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։
Թշնամու մարդուժի կորուստների թիվն այս պահի տվյալներով 6997 է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին