Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը պատկանում է հրկիզողների տեսակին։ Դրանք թթվածնի ազդեցությամբ ինքնահրկիզվում են և կիրառվում խոցման տարածքն այրելու համար։ Լինում են ավիառումբերի, հրետանային և ռեակտիվ արկերի, հրթիռների, ականների, ձեռքի նռնակների տեսքով։ Ֆոսֆորային զինամթերքն օգտագործվում է ընդդեմ կենդանի ուժի և տեխնիկայի, որոնք թաքստոց են օգտագործում բնական պայմանները՝ լեռնային տարածքը, անտառները։
Կիրառման ազդեցությունը
Այդպիսի զենքի կիրառման դեպքում հրդեհներ են առաջանում։ Կրակը ոչ միայն ռազմական վնաս է հասցնում, այլև ստիպում է ուժերը շեղել այն մարելու ուղղությամբ, բարդացնում է տրանսպորտի շարժը, թունավոր գազեր է արձակում, որոնք դժվարացնում են շնչառությունը։
Նմանատիպ ռումբերի կիրառման օջախները պետք է մարել ջրի կամ պղնձի սուլֆատի մեծ պաշարով, այնուհետև ծածկել մեծ քանակությամբ խոնավ ավազով։
Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ
Սպիտակ ֆոսֆորը մաշկի վրա վտանգավոր այրվածքներ է առաջացնում և թունավոր է։ Մահացու ելքի կարող է հանգեցնել օրգանիզմում այս նյութի 0,05-0,15 գրամի առկայությունը։ Սովորաբար դա տեղի է ունենում շնչելու ընթացքում։ Բացի խոցման էֆեկտից, ֆոսֆորային զինամթերքի կիրառումն ունի նաև հոգեբանական ազդեցություն։
Պատմական փաստեր
Ֆոսֆորային զինամթերքը լայնորեն կիրառվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ։ Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերն օգտագործում էին ավիառումբեր, ХМ-54 ականներ, М-34 նռնակներ։
1982թ․-ին Լիբանանում պատերազմի ժամանակ իսրայելցիները 155-мм տրամաչափի ռումբեր էին կիրառում Բեյրութի պաշարման ժամանակ։
Իրաքում ամերիկացիներն այս զենքից կիրառել են 2003թ․-ին Բաղդադի արշավանքի ժամանակ, Էն-Նասիրիա քաղաքի շրջակայքում, ինչպես նաև 2004թ․-ին՝ Ֆալուջայի համար մարտերում։
Միջազգային պայմանավորվածություններ
«Պայթուցիկ և հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումներին վերաբերող առաջին միջազգային համաձայնագիրը Սանկտ Պետերբուրգում կնքվել է դեռևս 1868 թվականին:
Ադրբեջանն արգելված զինատեսակներ է օգտագործում. ԱԳՆ-ում հանդիպում է կայացել դեսպանների հետ
Այժմ ֆոսֆորային զինամթերքի արգելքի հիմնական փաստաթուղթ են համարվում պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևյան կոնվենցիայի (1949 թ.) 1977 թ․-ի լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» (1980 թ.) 3-րդ արձանագրությունը։
Իսրայելն ու ԱՄՆ–ն չեն միացել դրանց։
2018թ․-ի սեպտեմբերի 8-ին Սիրիայի Դեր- Զոր գավառում ամերիկյան ավիացիայի երկու F-15 ինքնաթիռներ ֆոսֆորային հրկիզող զինամթերքի կիրառմամբ հարվածներ են հասցրել Հաջին բնակավայրին։ Հարվածների հետևանքով ուժգին հրդեհներ են բռնկել։
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից