ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առիթով նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Լուրը հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Ստեփանակերտին խփեցին. տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ. լուսանկարներ
Գնդապետի կոչում են ստացել ծառայության 10-ից ավելի աշխատակիցներ։ Այսուհետ գնդապետ են Վալերի Մելքումյանը, Կարեն Ավետիսյանը, Մեխակ Արզումանյանը, Սասուն Սարուխանյանը, Արման Բարսեղյանը, Արմեն Նարիմանյանը, Մհեր Հարությունյանը, Արամ Ասրյանը, Արայիկ Դանիելյանը, Սարո Երեմյանը, Արմեն Հարությունյանը, Քերոփ Մովսիսյանն ու Կարեն Առուշանյանը:
Մասնագիտական պարտքը կատարելիս վիրավորում ստացած մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Նրանք են Հարութ Ապրեսյանը, Ավետիք Միրզոյանը, Կարոտ Բաղրյանը, Գարիկ Մելքումյանը, Գեղամ Գրիգորյանը, Մարատ Կարապետյանը, Սաշա Ավանեսյանը, Վահագն Ստեփանյանը և Վալերի Խաչատրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փոխգնդապետի կոչումներ են շնորհվել Գեղամ Ղուլյանին, Ալեքսեյ Շաֆերյանին, Սամվել Սարգսյանին, Հովիկ Ավանեսյանին, Աբգար Մանուկյանին և Աշոտ Սարգսյանին:
Այսուհետ մայորի կոչում ունեն Մհեր Ղուկասյանը, Վահրամ Մայիլյանը, Սուրեն Սարգսյանը, Շահեն Հայրապետյանը, Դավիթ Աբաղյանը և Դավիթ Առաքելյանը:
Գևորգ Ստեփանյանին շնորհվել է կապիտանի, իսկ Արմեն Սարուխանյանին՝ ավագ լեյտենանտի կոչում։
«Արիություն» մեդալ է շնորհվել Մարատ Ավագյանին։
Շուշիում հրետակոծության ժամանակ վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Ցավոք, ծառայության երկու աշխատակիցներ հետմահու են պարգևատրվել. «Արիություն» մեդալ՝ Աթաջանյանին, «Փառքի խաչ Նոյ» մեդալ՝ Հովիկ Աղաջանյանին: