ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Արցախում բժշկական կենտրոնների հրթիռակոծությունը:
«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նախարարությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչական այդ ակտի կապակցությամբ:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։
Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում Ստեփանակերտի ծննդատանը:
Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին