ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Արցախում ստուգում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղակատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին:
Հիշեցնենք՝ WarGonzo տելեգրամյան ալիքն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական F-16 ինքնաթիռները զանգվածաբար ռմբակոծել են Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին՝ ալիքը հայտնել էր նաև, որ Արցախի քաղաքներին հարվածները կատարել են թուրքական ռազմաօդային ուժերը՝ անձամբ Էրդողանի հրամանով։
Թիրախներից մեկն էլ եղել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին