00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորական ծառայությանը վերաբերող հանցանքների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

© Sputnik / Janna PoghosyanЗапись добровольцев для отправки на фронт в военкомате (28 сентября 2020). Еревaн
Запись добровольцев для отправки на фронт в военкомате (28 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է զինվորական հանցանքների համար նախատեսված պատժաչափերը խստացնող օրինագիծը:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է խստացնել զինված ուժերի մարտունակությունն ու ռազմական հզորությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների համար նախատեսված պատիժները: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում փոփոխությունների նախագիծն այս պահին քննարկվում է ՀՀ ԱԺ-ում: Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում հաստատված ռազմական դրությամբ ու այդ ընթացքում արդեն իսկ ի հայտ եկած հանցավոր դեպքերով:

Замминистра обороны Армении Габриел Балаян на внеочередном заседании парламента (27 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը

«Ունենք իրավախախտումներ, առաջադրված մեղադրանքներ, համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված: Եվ այս պահի դրությամբ գտնում ենք, որ դա պետք է ավելի խիստ պատիժ նախատեսի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան այդ արարքները կատարելուց»,- ասաց Բալայանը:

Առաջարկվող նախագծով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար գործող երեքից ութ տարի ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել վեցից տասներկու տարվա քրեական պատասխանատվություն:

Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելու համար գործող առավելագույնը 4 տարվա ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել 5 տարվա ազատազրկում:

Զինվորական հրամանը չկատարելու համար սահմանված հինգից տասնհինգ տարի ազատազրկման փոխարեն կառավարությունն առաջարկում է կիրառել ութից տասնհինգ տարվա ազատազրկում, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար սահմանված երեքից ութ տարվա ազատազրկման փոխարեն՝ վեցից տասներկու եւ դասալքության համար սահմանված վեցից տասներկու տարվա փոխարեն կիրառել ութից տասնհինգ տարվա ազատազրկում:

Որ հեռախոսահամարներն է անհրաժեշտ իմանալ ռազմական դրության ժամանակ

Լրահոս
0