00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային

© Official site of the President of RFПрезиденты РФ Владимир Путин, Турции Реджеп Эрдоган и Азербайджана Ильхам Алиев перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса.
Президенты РФ Владимир Путин, Турции Реджеп Эрдоган и Азербайджана Ильхам Алиев перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն իր նպատակներին հասնելու համար ուզում է պայթեցնել իրավիճակը Կովկասում, համոզված է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը։ Նրա խոսքով`չափազանց կարևոր է, որ Ռուսաստանն անի ամեն բան` դա թույլ չտալու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանին և Թուրքիային խաղաղությունը պետք է պարտադրել, այլ ոչ թե համոզել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Ժիլինը։

«Տարբեր ռազմական հակամարտություններին մասնակցելու իմ փորձը մի բան է վկայում. ագրեսորին պետք է պարտադրել խաղաղությունը և ոչ թե համոզել։ Ես հստակ գիտեմ, և դա կարելի է հաստատել արբանյակից արված լուսանկարներով, որ ցանկացած հրադադար, որը ձեռք է բերվում, ասենք` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ավարտվում է նրանով, որ Բաքուն օգտագործում է այն զորքի տեղակայումը փոխելու, ռազմամթերք հասցնելու, տեխնիկայով համալրելու և այլնի համար», – ասաց Ժիլինը։

Լավրովը և Չավուշօղլուն - Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Ըստ նրա` եթե Ադրբեջանը խաղաղության  կողմնակից է, ինչպես պնդում է, ապա ինչու են նրանք մշտապես առաջնագիծ լրացուցիչ ռազմատեխնիկա ուղարկում։ Խաղաղության  կողմնակիցը զորքերը պետք է հեռացներ և բանակցությունների սեղանի շուրջ նստեր։

Գնդապետը նշեց, որ ամբողջ աշխարհի համար ակնհայտ է` պատերազմն այսօր ձեռնտու է միայն Իլհամ Ալիևին։ Ադրբեջանում ծանր ներքաղաքական իրավիճակ է։ Եվ պատերազմը պետք է` նախագահական աթոռը պահպանելու  համար:

Գլոբալ տեսանկյունից էլ խնդիրը միայն Արցախը չէ։ Այստեղ, նրա խոսքով, ավելի ընդարձակ կոնտեքստ կա։

«Արցախը զուտ պատերազմը սկսելու առիթ է։ Այսօրվա կոտորածը  բիկֆորդյան քուղ է, որը վառել է Էրդողանը` ամբողջ Կովկասում պատերազմի բռնկման համար։ Դա է իր նպատակը, նրան դա է հարկավոր, հարկավոր է պայթեցնել իրավիճակը`  սեփական նպատակներին հասնելու համար», – նշեց Ժիլինը։

Մոսկվայում քննարկել են Ղարաբաղի թեման ու որոշել հայերին օգնելու ծրագիր կազմել

Այդ դեպքում Ռուսաստանը, ըստ գնդապետի, զգալիորեն կկորցնի իր ազդեցությունը, քանի որ ստիպված կլինի ուժերն ու միջոցները ուղղել Կովկասում իրավիճակը կարգի բերելուն։

«Սա Էրդողանի շատ վտանգավոր խաղն է։ Այդ պատճառով այսօր պետք է բոլոր միջոցները կիրառել դա թույլ չտալու համար։ Բավական է ասել, թե մենք գործընկերներ ենք։ Ինչ համագործակցություն մի մարդու հետ, որը հանդիպում է Զելենսկուն և ասում. «Մի մտահոգվի՛ր, մենք քեզ կվերադարձնենք Ղրիմը»։ Դա՞ է գործընկերը», – նշեց Ժիլինը։

Ըստ նրա` Ադրբեջանը Թուրքիայի ռեսուրսն է կովկասյան պատերազմում։  Էրդողանի համար միևնույն է, թե որքան ադրբեջանցի կզոհվի, որքան դժբախտություն պատերազմը կբերի Հայաստանին։  Նրա գերնպատակը թուրքական կայսրություն ստեղծելն է։

Чрезвычайный и полномочный посол Исламской Республики Иран (ИРИ) в Российской Федерации Казем Джалали - Sputnik Արմենիա
Թեհրանը պատրաստ է հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինել․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Այդպիսով` խնդիրը ոչ այնքան բուն Արցախն է, որքան մեծ կովկասյան պատերազմ սկսելու մտադրությունը։

«Իսկ դա ծանրագույն ողբերգություն է լինելու շատ ու շատ ժողովուրդների համար», – ասաց Ժիլինը։

Հարցին, թե Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու կոնկրետ ինչ տարբերակ կա, փորձագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թյուր կարծիք կա, թե դրան կարելի է հասնել միայն «տանկերով և ռումբերով»։

Խաղաղություն պարտադրում են կուլիսներում, անաղմուկ։ Ագրեսորին այնպիսի վերջնագրեր են ներկայացնում բիզնեսի, էկոնոմիկայի, երկրի ներսում իրավիճակի, աշխատանքի, ընդդիմության համախմբման և այլնի վերաբերյալ, որոնք ստիպում են նրան անհրաժեշտ որոշում ընդունել։  Դա ամենաարդյունավետ մեթոդն է։ Ժիլինը կարծում է, որ Ռուսաստանն ունի ագրեսորի վրա ազդելու միջոցներ:

Ընդ որում, խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Ժիլինի կարծիքով` տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանն Ալիևին այնպես է վերահսկողության տակ առել, որ վերջինը միայն անունով է Ադրբեջանի նախագահը։ Փաստացի նա կերպար է, որը կատարում է Էրդողանի անմիջական ցուցումները, ուստի աշխատել է պետք նաև Թուրքիայի հետ։

Ըստ փորձագետի, դա հնարավոր է անել` օգտագործելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, գրագետ աշխատելով ընդդիմության հետ` որոշ արևմտյան երկրների օրինակով։ Բացի այդ, կա քրդական հարց։

«Եթե Էրդողանը կարծում է, որ ինքն է աշխարհում ամենակարևորը, աշխարհի կենտրոնն է, ապա դա այդպես չէ», – հավելեց Ժիլինը։

Ռազմական փորձագետի խոսքով` Ռուսաստանն արդեն մեկ անգամ փրկել է Էրդողանին` տեղեկացնելով դավադրության մասին։

«Թող մտածի` չէ՞ որ մենք կարող ենք նաև չփրկել...», – նշեց Ժիլինը։

Госсекретарь США Майк Помпео выступает во время своей встречи с министром иностранных дел Саудовской Аравии принцем Фейсалом бен Фарханом Аль Саудом (14 октября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Պոմպեոն հեռախոսով խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

Լրահոս
0