00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 21–ամյա ողբերգության տեսախրոնիկան

Բաժանորդագրվել
Այսօր մեկ ամիս է, ինչ պատերազմ է ընթանում Արցախում։ Իսկ 21 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ խորհրդարանի գնդակահարությունը. սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը։ Սա ևս մեկ արյունալի էջ դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ։

Հանգամանքների բերումով` 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի ժամը համընկել է Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հետ։ Շատ լրագրողներ խորհրդարանում կատարվածի մասին իմացել են, երբ գտնվել են Մայր աթոռի փակ դռների հետևում, որտեղ սկսվել է գաղտնի քվեարկությունը։

 

Հենց այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել զինված խմբի անդամները և կրակ բացել։ Զոհվել են այն ժամանակվա խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ և կառավարության անդամներ...

Sputnik Արմենիայի կայքում անցյալի հետ տեսակապի միջոցով ժամանակ առ ժամանակ կարելի է կրկին դառնալ այդ կարևոր իրադարձությունների և անսովոր երևույթների ականատեսը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել են Դ. Պիսարենկոյի արխիվում։

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն». Վաղարշակ Հարությունյան

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 21 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Լրահոս
0