Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սոչիում հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ռուսաստանի Առաջին ալիքը տեսանյութ է հրապարակել 13-ամյա աղջկա ելույթից։
Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի երրորդ փուլը` վաստակելով 207.18 միավոր և դառնալով առաջատար։
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի պատանեկան գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է: Նա պատանեկան առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: