Պաշտպանության նախարարությունը հորդորում է բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունը և կիրառությունը։
«Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է տեղորոշել նրանց։ Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ ԱԹՍ–ի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը և հենց նույն սարքի միջոցով էլ թիրախավորել զինվորին»,–հայտնում է ՊՆ–ն։
Հետևաբար, երբ մարտական գործողությունների վայրում գտնվողին սմարթֆոն եք ուղարկում, ինքնըստինքյան վտանգում եք ինչպես նրա, այնպես էլ նրա զինակիցների կյանքը։
ՊՆ–ն հորդորում է նաև բջջայինով մանրամասներ չխոսել պատերազմական գործողությունների մասին. չգիտակցված քայլերով չվնասենք պատերազմի հաղթական ընթացին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին