https://arm.sputniknews.ru/20201027/ashnanayin-ardzakurd-25078982.html
Աշնանային արձակուրդները երկարաձգվում են. նախարարությունում քննարկում են հետագա ձևաչափը
Աշնանային արձակուրդները երկարաձգվում են. նախարարությունում քննարկում են հետագա ձևաչափը
Sputnik Արմենիա
Չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցներն ու մարզադպրոցները։ 27.10.2020, Sputnik Արմենիա
2020-10-27T10:08+0400
2020-10-27T10:08+0400
2022-01-25T14:57+0400
հայաստան
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
արձակուրդ
դպրոց
կորոնավիրուս
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0f/24926978_0:30:1600:930_1920x0_80_0_0_3ce6d4de92ebd25151c6092c1dec7a8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։«Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։Նոյեմբերի 12-ից հետո քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։1600 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 80 410Եթե այն անբարենպաստ լինի, ապա տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։ԿԳՄՍ-ն տեղեկացնում է, որ այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում։Եթե համաճարակային իրավիճակը բարելավվի, ապա ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում։Բոլոր դեպքերում առկա ուսուցումը կազմակերպվելու է՝ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները։Նախարարության տեղեկացմամբ՝ մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցները և մարզադպրոցները։Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։Արցախից եկած երեխաները կարող են հեշտ ու հանգիստ դպրոց գնալ Հայաստանում. ԿԳՄՍ փոխնախարար
https://arm.sputniknews.ru/20201015/ete-hnaravore-anceq-heravar-ashxatanqi-gayane-sahakyan-24929317.html
https://arm.sputniknews.ru/20200927/Sahmanamerdz-bnakavayreri-usumnakan-hastatutyunnery-kancnen-heravar-usucman-24624223.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0f/24926978_89:0:1513:1068_1920x0_80_0_0_ce7ceb619a716d156afbd4c23491e4bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, արձակուրդ, դպրոց, կորոնավիրուս, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, արձակուրդ, դպրոց, կորոնավիրուս, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Աշնանային արձակուրդները երկարաձգվում են. նախարարությունում քննարկում են հետագա ձևաչափը
10:08 27.10.2020 (Թարմացված է: 14:57 25.01.2022) Չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցներն ու մարզադպրոցները։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

15 հոկտեմբերի 2020, 22:22
«Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 12-ից հետո քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։
Եթե այն անբարենպաստ լինի, ապա տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։
ԿԳՄՍ-ն տեղեկացնում է, որ այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում։

27 սեպտեմբերի 2020, 18:37
Եթե համաճարակային իրավիճակը բարելավվի, ապա ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում։
Բոլոր դեպքերում առկա ուսուցումը կազմակերպվելու է՝ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները։
Նախարարության տեղեկացմամբ՝ մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցները և մարզադպրոցները։
Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։