ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նկատմամբ Արշդրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին մասնակցում են նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ալազյանը` հավելելով, որ մարտական գործողությունների 1 ամսվա ընթացքում ԱԱԾ–ն տվել է 37 զոհ։
«Այս ընթացքում, ցավոք, ունեցել ենք 37 զոհ, 4 անհայտ կորածներ և 243 վիրավորներ»,– ասաց Ալազյանը։
Նա նաև հայտնեց, որ ԱԱԾ–ն համագործակցում է ԶՈւ Գլխավոր շտաբի հետ` փոխանցելով օպերատիվ հետախուզական ու հակահետախուզական տվյալներ` գաղտնի ռեժիմի, զորքերի մարտական պատրաստվածության, մարտունակության մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին