ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Թե ինչն է եղել պաշտոնից ազատելու պատճառը, չհայտնեցին:
Հիշեցնենք` երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին և նրա փոխարեն նշանակել Արման Մարալչյանին:
Հոկտեմբերի 8-ին էլ Արգիշտի Քյարամյանն էր ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից։