00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ համար այլընտրանք չեն թողել. Վահրամ Պողոսյանը` հրադադարի խախտման մասին

© Sputnik / Aram NersesyanНачальник управления информации аппарата президента Карабаха Ваграм Погосян во время брифинга президента страны (11 октября 2020). Степанакерт
Начальник управления информации аппарата президента Карабаха Ваграм Погосян во время брифинга президента страны (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահի մամուլի խոսնակը խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին և ասել` ինչ է մեզնից պահանջվում անել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3–րդ հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտման դեպքերին։

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ»,–գրել է Պողոսյանը:

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Карабаха Араик Арутюнян посетили одну из воинских частей Карабаха (30 августа 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը. Փաշինյան

ԱՄՆ–ի կողմից հայտարարված և այսօր ժամը 8։00–ին մեկնարկող հրադադարի 3–րդ պայմանավորվածության առաջին խախտումը գրանցվել էր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը`9։10-ին` հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян встретился с сопредседателями Минской группы ОБСЕ и личным представителем действующего председателя ОБСЕ (13 октября 2020). Москва - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ժնևում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Լրահոս
0