00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC
Президент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հետ միասին հնարավոր է կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան, քանի որ հայ ժողովուրդը խաղաղության կողմնակից է և մերժում է պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց անկախությունը հռչակեցին ավելի շուտ, քան Ադրբեջանը: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը The National պարբերականին տված հարցազրույցում։

Президенты Армении и России Армен Саркисян и Владимир Путин на торжественной церемонии закрытия Вторых Европейских игр (30 июня 2019). Минск - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան

«Ըստ էության, Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախացումը տեղի ունեցավ որպես առանձին մի գործընթաց, որը չէր ներառում Լեռնային Ղարաբաղը: Չնայած այս և այլ փաստերի, որոնք միջազգային իրավունքի համատեքստում ի դերև են հանում Ադրբեջանի պահանջները, Բաքվի իշխանությունը շուրջ 30 տարի ձգտում է ռազմական միջոցներով ճնշել Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի Հանրապետության) հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը: Ադրբեջանը վարում է հողերի բռնի զավթման, դրանք տեղացի բնակիչներից և նրանց ժառանգությունից մաքրելու, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքներն արհամարհելու քաղաքականություն»,–ասել է նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որ երեսուն տարի խաղաղ լուծման ցանկացած փորձ մերժելուց հետո և այժմ Թուրքիայից ռազմական և քաղաքական աջակցություն ստացած Ադրբեջանը կրկին հարձակվում է Արցախի Հանրապետության վրա:

Անելիքները դեռ շատ են. Արմեն Սարգսյանը Փարիզում կարևորել է սփյուռքի կատարած աշխատանքը

«Այսօր Ադրբեջանի կողմից գործում են ոչ միայն թուրք գեներալներ, սպաներ և ռազմական փորձագետներ, այլև ներգրավված են թուրքական F-16 կործանիչները ու տխրահռչակ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը: Ամեն օր այս մահացու մեքենաները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի տարածքը: Մահացու և նույնիսկ արգելված այնպիսի զենքեր, ինչպիսիք են կասետային զինատեսակները, ավելի քան երեք շաբաթ է, որ ահռելի ծավալով օգտագործվում են հայ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների, բնակելի տների և նույնիսկ մանկապարտեզների դեմ»,–շեշտել է Արմեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով`Թուրքիան չի երկմտում Ադրբեջան ուղարկել իսլամիստ զինյալների և այլ ահաբեկիչների, սակայն ինչպես միշտ փորձում է արդարացնել իր այդ քայլերը: Արդարացումներից մեկն այն է, որ ադրբեջանցիներն իրենց էթնիկ ազգակիցներն են: Մինչդեռ իրականությունն այն է, որ նման մտածելակերպը չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում, քանի որ եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա Թուրքիայի էթնիկ ազգակցությունը ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, հյուսիսային Չինաստան և այլուր:

«Պետք է հասկանանք, որ այս և ես կասեի՝ ցանկացած հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կարգավորում: Հայերը մշտապես հավատացած են եղել, որ խնդրին լուծում պետք է տրվի խաղաղ բանակցությունների միջոցով և այնպես, որ իրավիճակն է՛լ ավելի չի բարդանա: Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելուց, որպեսզի թույլ տանք բանակցությունները տեղի ունենան և հասնենք խաղաղ կարգավորման: Սակայն Թուրքիան և Ադրբեջանը թվում է, այլ կերպ են տեսնում խնդրի լուծումը, նրանք առաջ են տանում միայն ռազմական, ագրեսիվ և, իմ համոզմամբ, ցեղասպան օրակարգ»,–ընդգծել է ՀՀ նախագահը:

Президент Армен Саркисян посетил армяно-азербайджанскую границу (5 июля 2019). Сюник - Sputnik Արմենիա
Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը

Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հետ միասին հնարավոր է կանգնեցնել այս ագրեսիան, քանի որ հայ ժողովուրդը խաղաղության կողմնակից է և մերժում է պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Լրահոս
0