00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերթական խախտումը. թշնամին հարավարևելյան դիրքերի ուղղությամբ է հրետանի կիրառել

© Sputnik / Георгий Зимарев / Անցնել մեդիապահոցТактические артиллерийские учения в Краснодарском крае
Тактические артиллерийские учения в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրադադարի 3–րդ պայմանավորվածության նախորդ խախտումը գրանցվել էր այսօր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի –Sputnik. Հրադադարի ռեժիմի հերթական խախտումը գրանցվել է այսօր ժամը 09:10-ի սահմաններում։ Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»,– Facebook-ում գրել է Ստեփանյանը։

Նշենք, որ նախորդ խախտումը գրանցվել էր այսօր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян встретился с сопредседателями Минской группы ОБСЕ и личным представителем действующего председателя ОБСЕ (13 октября 2020). Москва - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ժնևում

Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Լրահոս
0