ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Mariupol Ice Center» սառցադաշտի բացման ժամանակ վախեցել է ուժեղ ձայնից, վեր թռել և փակել ականջները։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Страна.ua–ի Telegram ալիքը։
Միջադեպի պահին Ուկրաինայի նախագահը մամուլի կենտրոնում հանդիպում էր անցկացնում մարզիչների, մարզիկների և պաշտոնյաների հետ։
Զելենսկին առանց խոսափողի է մնացել Մյունխենի համաժողովում ու կատակել ականջների թեմայով
«Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ կարգին է»,– ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ նրա մոտ է շտապել անվտանգության աշխատակիցը։
Զելենսկին կատակել է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, քանի որ բոլոր ներկաները մարզիկներ են և առողջ սիրտ ունեն:
Ուկրաինայի նախագահին հայտնել են, որ աղմուկի պատճառ են դարձել տեխնիկական խափանումները։ Նա առաջարկել է հանդիպումը շարունակել առանց աղմուկի։