ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հակաօդային պաշտպանության ուժերի խոցած թշնամական հերթական անօդաչուի լուսանկարն է հրապարակել:
Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր պաշտոնական էջում հրապարակել էր հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։ Ըստ հաղորդագրության` վերջին մեկ օրում թշնամին կորցրել է 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ-1, 12 զրահատեխնիկա։ Մեկ օրում Ադրբեջանը 75 զոհ է տվել։
Այսպիսով` 27 օր շարունակվող պատերազմի ընթացքում հակառակորդը կորցրել է 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա Ադրբեջանում արդեն 6614 զինծառայող է զոհվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը