ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մուայ թայի գործող չեմպիոն Հովսեփ Ասլանյանը Ռուսաստանի առաջնությունում տարած իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին, որոնք սահմանին կանգնած պաշտպանում են հայրենիքի պատիվը։
«Դուք իսկական ռազմիկներ ու չեմպիոններ եք։ Սահմանին հիմա կանգնած են իմ ընկերները, եղբայրները, իմ հասակակիցները, ես ամեն օր աղոթում եմ, որ այս պատերազմն ավարտվի ու դուք գլուխներդ բարձր տուն վերադառնաք», - գրել է նա Instagram–ում։
Նա նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։
Ասլանյանը վստահ է, որ այս պատերազմը Հայաստանին պետք չէ, բայց եթե երկրին մարտահրավեր են նետել, պատասխանը կոշտ է լինելու։
«Աստված ձեզ պահապան, հայ զինվորներ»,– ամփոփել է չեմպիոնը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը