Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է տարածել, որում ներկայացված է Հայաստանում վիրահատված ադրբեջանցի գերին։
Նուրադդին Յոլչիևը դեռ հիվանդանոցում է, բայց դատելով կադրերից, իրեն լավ է զգում ու պատմում է, թե ինչպես է հայտնվել հայկական կողմում։
«Մեզ ուղարկեցին Թալիշը գրավելու։ Ծանր մարտեր էին։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ։ Ինձ հետ շատերն են վիրավորվել։ Օգնություն եմ խնդրել հրամանատարներից ու զինվորներից, սակայն ինձ չեն օգնել»,– ասում է գերին։
Նա նաև պատմում է, որ մի օր մնացել է մարտի դաշտում, մինչև հայ զինվորներն իրեն տեղափոխել են իրենց տեղաայման վայր, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով`հոսպիտալ։
Գերին նաև ասում է, որ ծառայակիցներից ոչ մեկին չի ճանաչել։ Նրանց մեծ մասը օտարերկրյա վարձկան–զինյալներ են, որոնք այլ լեզուներով էին խոսում:
Յուլսիևը պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության, բժիշկների վերաբերմունքի ու նույնիսկ լավ սննդի մասին:
Ջախջախված հակառակորդը լքել է զրահատեխնիկան ու փախել. Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել
Նա հայկական կողմում էր հայտնվել հոկտեմբերի առաջին օրերին։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ հայ բժիշկները նրան վիրահատել են։
Ադրբեջանցի ռազմագերին արդեն 10 օր է` հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:
Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ մյուս ռազմագերիներին ևս ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը