ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում դեռ տեղյակ չեն` ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասելով շատ լավ առաջընթաց է գրանցվել Ղարաբաղյան բանակցությունում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը` ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռևս չգիտենք` ինչ նկատի ուներ Թրամփը»,–ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, որ մասնակցում է Ղարաբաղյան հարցով բանակցություններին և կարծում է, որ այդտեղ շատ լավ առաջընթաց է գրանցվել։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
«Այլ ելք չկա», Մոսկվան կշարունակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Պեսկով
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը