ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։
Ինչպես նշվում է դեսպանության կայքում, ամերիկացի դիվանագետները հավաստի տեղեկություններ են ստացել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում հնարավոր ահաբեկչական հարձակումների ու ամերիկացիների և այլ օտարերկրացիների առևանգման վտանգի մասին:
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:
Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես կդադարեցվի հյուպատոսական ծառայությունների մատուցումը:
Մնացականյանն ու Ռիքերը հանդիպել են. ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծել է Թուրքիայի գործոնը